Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց հինգերրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակցությամբ և Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։ Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։ «Ռուսերենը իմացությունը կարևոր է, այն միջազգային շփման լեզու է։ Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։
Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբացվում են նման կարևոր գործով»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։«Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցկությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների և արվեստի հետ»,- նշեց Հայկ Ղալումյանը։ Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44