Հայաստանից 2021 թվականի արդյունքներով աճել է ինչպես թարմ պտուղ-բանջարեղենի, այնպես էլ պահածոյացված ապրանքների արտահանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Գյուղատնտեսության ոլորտում կիսամյակային տվյալներով աճ է նկատվել, սակայն 9 ամսվա ցուցանիշներով արձանագրվել է նվազում: Խոջոյանը դա հիմնավորեց նաև եղանակային պայմաններով:
«Կարծում եմ՝ սակավաջրությունն ու արևոտ օրերի ավելի շատ քանակն էր, որ բացասաբար ազդեցին հատկապես հացահատիկի և հատիկընդեղի վրա, դա նաև որոշակի բացասական ազդեցություն ունեցավ բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր ցուցանիշների արձանագրման վրա»,-ասաց Խոջոյանը՝ խոսելով նաև այդ ռիսկերի մեղմման մասին, նորագույն տեխնոլոգիաների առավել արդյունավետ և մասսայական օգտագործման մասին:
Սակայն ոլորտում պտղի առումով ավելացում է եղել, ինչն էլ նպաստել է նաև արտահանման ցուցանիշների ավելացմանը: Աճել է նաև վերամշակված, պահածոյացված ապրանքների արտահանումը, վերջին տվյալներով աճը կազմում է 30 տոկոս: Իսկ թարմ-պտուղ բանջարեղենի արտահանումն աճել է 43-45 տոկոսով, 206 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել:
«Մեծ կշիռ է ունեցել ծիրանը՝ 35 հազար տոննա, նախորդ տարի այն 19 հազար տոննա էր, դեղձը՝ 19 հազար տոննա՝ նախորդ տարվա 14 հազար տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն շուրջ 18 հազար տոննա խաղող, նախորդ տարի այդ թիվը կազմում էր 24 հազար տոննա, նվազում կա մի փոքր: Բանջարեղենի մասով աճել է լոլիկի արտահանումը՝ ջերմոցային տնտեսությունների ակտիվացմամբ պայմանավորված: Այսօրվա դրությամբ արտահանվել է շուրջ 36 հազար տոննա լոլիկ: Կարտոֆիլի արտահանումն է բավականին մեծ թիվ կազմում՝ 48 հազար տոննա: Ճիշտ է, որոշ շրջաններում նաև կարտոֆիլի բերքատվության անկում է նկատվում, ինչը կապված է սակավաջրության հետ»,-ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, ապա դեկտեմբերի դրությամբ 2021-ին սուբսիդավորվող վարկերի ծրագրերից օգտվել է 23 հազար ֆերմեր, ընդհանուր բաշխված գումարը կազմում է 46 մլրդ դրամ: «Ավելացել է լիզինգային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը՝ և գյուղտեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների: Սարքավորումների միջոցով աջակցությունն ամենանպատակային աջակցությունն է: Եթե նախորդ տարի այդ պորտֆելը 8.8 մլրդ դրամ էր, ապա 2021-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է 11.5 մլրդ դրամ»,-ասաց Խոջոյանը:
Կատարվել է նաև 5 մարզի խաղողի տնկարկների քարտեզագրում, ինչը կօգնի պետությանը ճշգրիտ հասկանալ, թե որտեղ ինչ այգիներ են տեղակայված, պետք է արվի նաև սեփականատերերի նույնականացում, նաև մշակվող խաղողի սորտերի նույնականացում: «Այս ամենը կնպաստի, որ կարողանանք ճիշտ կանխատեսումներ իրականացնել, և մեր հետագա քաղաքականությունը լինի ճշգրիտ»,-ասաց նա՝ հավելելով, որ կստեղծվի ռեեստր:
Խաղողի մթերման հետ կապված առաջացող խնդիրները երկարաժամկետ հիմնավոր լուծում են պահանջում, ինչի համար փոխնախարարը կարևորեց նաև խաղողի այգիների ճշգրիտ նույնականացումը հասկանալու համար, թե ինչպիսի արտադրական քանակ կարող են կանխատեսել:
Աճում է խաղող վերամշակողների, գինի արտադրողների թիվը շուկայում: Վերջերս Բեռլինում բացված լոգիստիկ պահեստում ներկայացվել են հայկական 21 արտադրողի 56 գինիներ: Այն հասանելիություն է ապահովում ամբողջ Եվրոպայում:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01