Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամներին ոչ ոք, այդ թվում աշխատակազմի ղեկավարը չի տեղեկացրել, որ ընդհանտված նիստից հետո այսօր տեղի է ունենալու եւս մեկ նիստ. Մենք՝ ՔՊ-ի 12 անդամներս կողքի սենյակում նստած ենք եղել, սա համարում ենք դավադրություն, հանցավոր գործունեություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին Վարդենիսի քաղաքապետարանում հայտարարեց ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը:
Նշենք, որ այս պահին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները առանց ՔՊ-ի նիստ են հրավիրել եւ փորձում են համայնքի ղեկավար ընտրել իրենց թեկնածուին:
«Դուք իրավունք չունեք առանց մյուս քաղաքական ուժի անցկացնել առաջին նիստը, երբ այց ուժը չի հրաժարվել առաջին նիստից: Այդ ուժի բոլոր անդամներն այստեղ են, բացի Արամ Մելքոնյանից: Նրանց խաբելով ասել են, որ հաջորդ նիստը լինելու է հունվարի 3-ին»,-ասաց նա:
Դրանից հետո նիստը ընդհատվեց:
Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։
Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվեց, համայնքապետ չընտրվեց։
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03