Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունեց 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:
Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը, փաստեց, որ եկեղեցականի առաքելությունը հատկանշական է զոհողությամբ, հնազանդ ոգով և իր կոչմանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ: Հայոց Հովվապետը հաստատեց նաև, որ նորաօծ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն իրենց զորավոր հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ պետք է հաղթահարեն դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վեհափառ Հայրապետը հորդորեց քահանա հայրերին լինել ամուր իրենց կոչման մեջ, չընկճվել, հույսով, հավատքով և անձնդիր նվիրով շարունակել ծառայել հավատավոր հոտին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր, Մաշտոց ծիսարաններ և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:


16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01