ARM | RUS |

SPRING PR-ը ՝ միջազգային WCFA-ի Davos Digital PR Awards-ի հաղթող

19.01.22 | 20:03

SPRING PR ընկերությունը հաղթող է ճանաչվել WCFA-ի Davos Digital PR Awards մրցանակաբաշխության Best Digital PR Project անվանակարգում՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ համատեղ իրականացված «Կաթը սեր է» հաղորդակցային արշավով։

Արշավի նպատակն էր հանրության շրջանում ձևավորել կաթ և կաթնամթերք օգտագործելու նոր մշակույթ, բարձրացնել կաթնամթերքի օգտակարության մասին իրազեկվածության մակարդակը, հանրայանցել պարենային անվտանգության մարտահրավերները՝ շեշտելով բնական մթերքներ օգտագործելու կարևորությունը:

«Կաթը սեր է» արշավը մեկնարկել էր 2020 թվականի մայիսին՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության և ճգնաժամի պայմաններում. մարդիկ մեկուսացած էին տներում, բազմաթիվ ընկերությունների գործունեությունը դադարեցված էր, ԶԼՄ-երը գործում էին հեռավար։ Փոխվում էր սպառողական վարքը, տարբեր ոլորտների կազմակերպությունների, ապրանքների և ծառայությունների հանդեպ վերաբերմունքը, ներկայացվող պահանջներն ու ակնկալիքները: «Կաթը սեր է» արշավով ազդարարվեց «Yeremyan Products» ապրանքանիշի կաթնամթերքի մուտքը շուկա:

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, անդրադառնալով թվային հարթակում արշավի իրականացման առանձնահատկություններին, նշեց.

«Ճգնաժամային պայմաններում շատ կազմակերպություններ ենթարկվեցին բարդ և կարևոր տրանսֆորմացիաների՝ հրաժարվելով փորձված, երկար տարիներ իրենց արդարացնող և արդյունավետ բիզնես մոտեցումներից։ Արդի հաղորդակցական տեխնոլոգիաներն էլ իրենց հերթին արմատական փոփոխություններ էին ապրում՝ զարգանալով, բարդանալով, գրավելով նորանոր լսարաններ։ Հաղորդակցությունների մասնագետներն առաջիններից էին, որ արձագանքեցին իրավիճակին և սկսեցին փնտրել լսարանի հետ հաղորդակցվելու նոր մոտեցումներ, առավել արդյունավետ ուղիներ և ձևաչափեր: «Կաթը սեր է» հաղորդակցային արշավն իրականացրել ենք՝ կիրառելով Digital տարբեր գործիքներ, նորարար և հետաքրքիր մեթոդներ։ Արշավը նաև առանձնահատուկ էր այն առումով, որ այդ օրերին մարդիկ սիրո, ջերմության և դրական էներգիայի կարիք ունեին, ինչը փոխանցելը մեր արշավի հիմնական նպատակներից մեկն էր։ Ուստի ընտրեցինք «Կաթը սեր է» ջերմ կարգախոսը։ Միջազգային ժյուրին արշավը հավանության է արժանացրել, ակտիվորեն քննարկել և այն բնորոշել որպես հոգատարություն ու ջերմություն փոխանցող, հետաքրքիր ռազմավարությամբ իրականացված նախագիծ: Շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին այս բարձր գնահատականի համար»։

«Կաթը սեր է» արշավը կաթնամթերքի հայաստանյան շուկայի բազմազանության և մրցակցային թեժ պայմանների համատեքստում կայուն դիրքավորման նոր ու յուրահատուկ մոտեցում էր։ «Կաթը սեր է» արշավի համար ոգեշնչման աղբյուր է եղել հայտնի Got Milk? սոցիալական արշավը (ԱՄՆ, 1993):

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց.

«Երբ 2020 թվականի մարտից ռեստորանների գործունեությունը դադարեցվեց, մենք շատ արագ կողմնորոշվեցինք և մեր ամբողջ ներուժն ուղղեցինք դեպի գյուղատնտեսական նախագծեր: Շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ ամսում, լայն ու բազմազան շուկայի մրցակցային թեժ պայմաններում, մեր ֆերմաներում արտադրվող ու ռեստորանների համար նախատեսված թարմ, որակյալ կաթնամթերքը ներկայացրինք մեր սպառողներին՝ Yeremyan Products ապրանքանիշի ներքո: Նույն ընթացքում հաջողությամբ իրականացրինք իրազեկման ու հանրայնացման արշավը։ Բավականին դրական արձագանքներ ստացանք սպառողներից. գնահատվեց և՛ մեր գաղափարը, և՛ Yeremyan Products-ի ամբողջ արտադրանքը, և՛ դրա մատուցումը։ Ուրախ եմ ու հպարտ, որ SPRING PR ընկերության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հանրության կողմից»:

Նշենք նաև, որ 2017 թվականին SPRING PR-ընկերության «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը Դավոսում արժանացել էր «C4F Davos, Ապագայի Պրո Բոնո» անվանակարգի մրցանակին:

WCFA-ի նախագահ Մաքսիմ Բեհարն իր խոսքում նշեց, որ Davos Digital PR Awards-ն անցկացվում է առաջին անգամ.

«Davos Digital PR Awards-ն ամբողջությամբ նվիրված է բիզնեսի թվային հաղորդակցություններին, պետք է նշեմ, որ մրցակցությունն իսկապես շատ բարձր էր։ Սա վկայությունն է նրա, որ բիզնես հաղորդակցություններն ամբողջությամբ տեղափոխվում են թվային տիրույթ, և ես հավատացած եմ, որ ետդարձի ճանապարհ չկա։ WCFA-ի ժյուրիի կազմը գլխավորող սոցիալական մեդիայի փորձագետ Ռուի Մարտինսը համախմբել էր փորձառու մասնագետների աշխարհի բոլոր մայրցամաքներից, ինչը SPRING PR-ի հաղթանակն էլ ավելի արժեքավոր է դարձնում: Անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի իմ գործընկերներին, մաղթում նորանոր հաղթանակներ ու նախագծեր, տաղանդներ և, իհարկե, մրցանակներ»։

Нет описания.

WCFA-ի Davos Digital PR Awards-ը գնահատում է հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտի ամենահետաքիքիր, ինքնատիպ ու արժեքավոր արշավներն ու բացառիկ մասնագիտական աշխատանքը։ Best Digital PR Project անվանակարգում դիտարկվել են թվային հարթակում թիրախային ռազմավարությամբ իրականացված այն արշավները, որոնք փոխել են տվյալ բրենդի կամ արտադրանքի վերաբերյալ կարծիքները, կոտրել կարծրատիպերը և ձևավորել նոր վերաբերմունք։

Davos Digital PR Awards-ին ներկայացվել էին 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում մեկնարկած ամենաակնառու նախագծերը, որոնք դիտարկվել են երեք անվանակարգերում՝ Best Digital PR Project, Best Digital PR Company, Digital PR Guru of 2021։ SPRING PR-ը Best Digital PR Project անվանակարգի Gold Winner-ն է։ Մրցանակաբաշխությանը մասնկացում էին կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Կանադայից, Էստոնիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Սինգապուրից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից։

Нет описания.

SPRING PR ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards (Communication for Future Davos Awards)-ը: 2019 թվականին SPRING PR-ընկերությունն իր 10-ամյակի առիթով Երևանում հյուրընկալել էր միջազգային PR-օրացույցում ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը:

2020 թվականին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել իր միջազգային գործընկերներից Stratcomm Africa-ի, բրիտանական Jasper Alliance London Limited-ի, եվրոպական M3 Communications Group Inc-ի և վրացական PR Consulting Group-ի հետ:

2021 թվականին SPRING PR-ն առաջին անգամ հայկական PR-ընկերությունների պատմության մեջ դարձել է PR ոլորտի օսկար համարվող IPRA Golden World Awards մրցանակաբաշխության հաղթող:

The World Communication Forum Association (WCFA) ոչ առևտրային, անկախ կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից հաղորդակցության մասնագետների կողմից և գործում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: WCFA-ի նպատակն է ակտիվորեն նպաստել ժամանակակից գլոբալ հաղորդակցությունների զարգացմանն ամբողջ աշխարհում: WCFA-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաղորդակցության, ԶԼՄ-երի և հասարակայնության հետ կապերի միջոցով միջսահմանային և միջմշակութային մասնագիտական հանրույթի ձևավորումը, ֆինասավորման և միջազգային փորձառությունների միջոցով հաղորդակցության երիտասարդ մասնագետների աջակցությունը, ինչպես նաև վարքի ու կրթական նոր մոդելների, ճանաչելիության և ազդեցության նոր մեթոդների ակտիվացումը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին.Աբրահամյան

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ...

10:13

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր հատվածներում

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր...

09:45

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․...

09:22

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47 տեղամասերից

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47...

09:02

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5...

17:53

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է. Փաստաբան

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է....

17:36

17:00-ի դրությամբ` Վաղարշապատում ընտրողների 36.3 տոկոսն է ընտրել

17:00-ի դրությամբ` Վաղարշապատում ընտրողների 36.3 տոկոսն է...

17:13

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

10:03

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման...

17:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել...

17:34

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման համագործակցությունը

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման...

17:13

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01