Թեեւ նախորդ տարվա նոյեմբերից շահագործման հանձնվեց Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհը, իրանցի որոշ վարորդներ, միեւնույնն է, շարունակում են օգտվել Գորիս-Կապան ավտոճանապարհից, քանի որ հատկապես ձյան պայմաններում այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Իրանից Հայաստան փոխադրումներ իրականացնող բեռնատարի վարորդ Ալի Սահբերին NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ դեկտեմբերի 19-ին Որոտանի անցակետում պլաստիկ իրերի բեռնափոխադրում կատարելու համար ադրբեջանցիներին 130 դոլար մաքսատուրք է վճարել, ինչի մասին վկայում է վարորդի ցույց տված ստացակը: Երեւան հասնելուն պես ադրբեջանցիներին վճարված 130 դոլարը ներմուծված բեռի հայաստանցի պատվիրատուն փոխհատուցել է: Բայց այս անգամ պատվիրատուն արդեն հրաժարվել է փոխհատուցում տրամադրել՝ իրանցի վարորդին առաջարկելով երթեւեկել այլընտրանքային ճանապարհով: Այդ պատճառով էլ իրանցի վարորդն արդեն մեկ ամիս է՝ Իրանից Հայաստան է գալիս Տաթեւ-Աղվանի ճանապարհով, բայց հիմա տեղումների պատճառով նախընտրում է Երեւանում մնալ, մինչեւ եղանակն ավելի բարենպաստ կլինի այլընտրանքային ճանապարհից օգտվելու համար:
130 դոլարը ադրբեջանցիների կողմից պահանջվող մաքսատուրքի նվազագույն շեմն է եւ կարող է փոփոխվել՝ կախված ապրանքի տեսակից: Վառելիք տեղափոխելու դեպքում, օրինակ, ադրբեջանցիները 260 դոլար մաքսատուրք են գանձում, նույնիսկ, երբ վարորդները դատարկ բեռնատարով Հայաստանից Իրան են վերադառնում: Երկու շաբաթ առաջ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի անցակետով եկած իրանցի վարորդներից մեկն էլ պատմեց, որ կրակայրիչներ է փոխադրել, եւ ադրբեջանական անցակետում մի քանի ժամ սպասեցնելուց հետո իրենից ավելի շատ՝ 180 դոլար մաքսատուրք են գանձել: Հայ ներմուծողները ադրբեջանական տուրքը վճարում են իրենց գրպանից՝ դրա համար պետությունից չստանալով որեւէ փոխհատուցում։ Իրանցի վարորդների միջոցով ադրբեջանցիներին վճարած մաքսատուրքի վերաբերյալ տեղեկատվությունը հաշիվ-ապրանքագրում չի ներառվում, հետեւաբար, չի երեւում նաեւ պետության տվյալների բազայում։ Հայ գործարարների եւ իրանցի արտադրողների միջեւ կապ ապահովող «Իրանիմպորտ» միջնորդ-ընկերությունը վերջին ամիսներին նմանատիպ մի քանի տասնյակ գործարք է կատարել: Ընկերության գործադիր տնօրենը, սակայն, զարմացած է՝ այս հարցում պետությունից պատշաճ ուշադրություն չի եղել: Գործարարները, որոնք այժմ ստիպված են կրկնակի մաքսատուր վճարել ներմուծման կամ արտահանման համար, նույնպես չեն բողոքում։ Նրանք թերեւս այս հարցն իրենց համար լուծել են ապրանքը թանկացնելով։ Իսկ տարբերությունը վճարում է սպառողը՝ Հայաստանի քաղաքացին։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01