Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքներով երկրի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։ «Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանում, մասնավորապես՝ Ալմաթիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համապարփակ հետաքննությանը, խաղաղ բնակչության մահերի ստույգ թիվը սահմանելուն, կրիտիկական իրավիճակներում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու նոր կարգավորող դաշտի մշակմանը»,- նշվում է տարածված տեղեկատվության մեջ։ Տոկաևը նաև հանձնարարել է Անվտանգության խորհրդին արագացնել աշխատանքները Հատուկ գործողությունների ուժերի ստեղծման և ազգային անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Հանդիպմանը երկրի ղեկավարին զեկուցվել է հունվարի առաջին տասնօրյակում մի շարք մարզերում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննության ընթացքի, իրականացված հատուկ գործողությունների արդյունքների, ինչպես նաև երկրում հասարակական անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու այլ գործողությունների մասին: Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների առաջին ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարությունը։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44