Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակականությանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հունվարի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պաշտոնյան ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Բաքուն «թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին գործ ունենալ արցախյան խնդրի հետ» և պատասխանել այն հարցին, թե միջնորդները ե՞րբ կկարողանան այց կատարել Արցախ: «Մեր այս դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշել է նա։ Զախարովան հիշեցրել է, որ այս փաստաթուղթը կոչ է անում Բաքվին և Երևանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել համանախագահներին, ինչը թույլ կտա նրանց ուղղակիորեն գնահատել իրավիճակը տեղում, շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար այն նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռյակի հանդիպումներում։ «Վերոնշյալ շփումների արդյունքում, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին՝ համապատասխանաբար Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները 2021թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին են հանձնել հավասարակշռված, բավականին իրատեսական առաջարկներ՝ հետագա փոխգործակցության համար։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01