Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը Աբովյանի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, որով ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացվել է, որ «Պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում գտնվող շենքերից մեկում՝ բնակարանի մուտքի դռան դիմաց, նույն շենքի 32-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակի բռնակի պլաստմասե և մետաղյա դետալներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44