ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը:
«Մեր նպատակը նույնն է. ցանկացած լավ գաղափար պետք է անընդհատ սնուցել և անել հնարավորը՝ արտերկրի մեր գիտնական հայրենակիցների շրջանում վստահություն ներշնչելու և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում բնակվող իրենց գործընկերների հետ իրականացնել համատեղ նախագծեր: Գիտության զարգացման համար պատասխանատու պետական կառույցները և «Գիտուժ» նախաձեռնությունն իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և առկա գործիքակազմով պետք է աջակցեն միմյանց՝ համատեղ ուժերով հասնելու վերոնշյալ նպատակների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով հաջողության գրանցելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գիտության զարգացման հարցում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը:
Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեի հատկացումները պետք է ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը:
Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ունի գիտության ֆինանսավորմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր, որոնց առաջխաղացման, ինչպես նաև տեղի ու արտերկրի հայ գիտնականներին դրանց մասին իրազեկելու և նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է մարքեթինգային արհեստավարժ ու մրցունակ թիմ:
Նրանք բարձրաձայնել են այս տարի Գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք ենթադրում են արտերկրում բնակվող հայ գիտնականի՝ Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և գիտական գործունեություն ծավալելու հնարավորություն: Այդ նպատակով նախաձեռնության անդամներն առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում և թիրախավորված նրանց հասանելի դարձնել պետական աջակցությամբ տրամադրվող ծրագրերի և Հայաստանում գործունեություն ծավալելու կամ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:
Այդ գործընթացում նախաձեռնության անդամները պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարքեթինգային թիմի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թիմի անդամների հետ իրականացնել շարունակական վերապատրաստումներ և ներգրավվել ծրագրերի հաջողության չափելիության և գնահատման ռազմավարության գործընթացներում:
Հանդիպման ավարտին համատեղ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01