«Մենք բոլորս մեր աչքի առաջ տեսանք թրաֆիքինգի շատ ցցուն օրինակ, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ի լուր աշխարհի հայտարարեց՝ ինքն է որոշում՝ ով ինչքան կաշխատի և երբ չի աշխատի»,- ԱԺ-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա նշեց, որ չգիտի՝ վախի մթնոլորտից, թե ինչից դրդված որևէ նախարար չասաց, որ ինքն ունի սահմանադրական իրավունք և այն պահին, երբ որ ինքը որոշի չաշխատել, կարող է չաշխատել:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց ՄԻՊ թեկնածուին՝ արդյո՞ք պատրաստ է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին գործատուների ճնշումներից, պատրա՞ստ է սկսել նախարարներից, նրանց հետ զրույց ունենալ պարզելու համար, թե ինչու չեն բարձրաձայնում, երբ հրապարակայնորեն իրենց վիրավորում են, առանց թաքցնելու ասում են՝ թքած օրենքների նկատմամբ, «ես եմ որոշում՝ ինչքան աշխատեք կամ չաշխատեք»:
Ք. Գրիգորյանն ասաց, որ գործատուների կողմից ճնշումները և ընդհանրապես աշխատողերի իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ համակարգի կարևորագույն մասն է, և այս առումով ՄԻՊ ընտրվելու դեպքում հետևելու է անձանց իրավունքների պաշտպանությանը:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, անկեղծ ասեմ, չեմ անդրադառնա: Չեմ կիսում այդ գնահատականը, որ դա թրաֆիքինգ է, թրաֆիքինգ հասկացությունը հստակ է, մասնագիտական գրականության մեջ: Սրանով կսահմանափակվեմ՝ ասելով, որ որևէ անձ, եթե կդիմի ՄԻՊ-ին, ես պաշտպանի մանդատի շրջանակներում ունեցած լիազորությունների սահմաններում կարող եմ աջակցել»:
Գ. Նազարյանն արձագանքեց, որ երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է՝ ես կորոշեմ ով որքան կաշխատի հակառակ իր կամքի, դա ուղղակի ազդակ է բոլոր գործատուներին նույնկերպ վարվեն իրենց աշխատակիցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03