« Փաշինյանի հայտարարածը մեծագույն կեղծիք է, քանի որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի»,-«Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը դեռ 1992 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բանախոսը նաև կեղծ համարեց ասուլիսում արտահայտված այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, ինքը շարունակում է այդ գիծը և այսօր էլ Հայաստանը որևէ հողային պահանջ չունի: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացրել, բայց երբեք չի էլ ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը: «Թուրքիայի պահանջն առ այսօր այն է՝ որ ոչ թե ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչենք Կարսի պայմանագիրը»,-հայտնեց թուրքագետը և շեշտեց, որ Հայաստնի երեք նախագահներն էլ չեն ճանաչել Կարսի պայմանագիրը: Ըստ Մելքոնյանի՝ Կարսի պայմանագիրն անօրինական է, որովհետև 1921 թվականին ստորագրող կողմերը՝ Բոլշևիկյան Ռուսաստանը և Թուրքիան միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել: «Կարսի պայմանագիրը լի է անօրինականություններով, մասնավորապես՝ Անին, Սուրմալուն և մյուս գավառները Թուրքիային են կցվել առանց որևէ իրավական հիմնավորման»,-ասաց Մելքոնյանը և նկատեց, որ Խորհրդային Միությունն էլ հայտարարել է, որ այդ պայմանագիրն անօրինական է՝ հիշելով, որ նույնիսկ Ստալինն էր ասել, որ այդ պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը թույլ է եղել: «Հայաստանն այդ գիծն է շարունակում, մենք չենք ճանաչել Կարսի պայմանագիրը, բայց նաև չենք հայտարարել, որ չենք ճանաչում Թուրքիայի այսօրվա սահմանները: Այսինքն՝ Հայաստանը հողային պահանջ չունի, բայց ՀՀ-ն անօրինական Կարսի պայմանագիրը չի ճանաչում»,-նկատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44