ARM | RUS |

COVID-19 համավարակի և պատերազմի ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա

30.01.22 | 23:38

Արտակ Մարկոսյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2019թ․ նոյեմբերից Չինաստանի Ուհան քաղաքում ի հայտ եկած COVID-19 համավարակն ու նրա արագ տարածումն աշխարհով մեկ զգալի փոխեց ընթացող գործընթացները։ Համավարակի տարածումը կանխարգելելու համար համատարած մտցվեցին սահմանափակումներ առողջապահական, կրթական, աշխատանքային և այլ ոլորտներում։ Երկրները միառժամանակ փակեցին ավիա, ցամաքային և այլ տեսակի հաղորդակցությունը, և սահմանվեցին տեղաշարժերի սահմանափակումներ նաև երկրների ներսում։

2020թ․ մարտի սկզբին COVID-19-ով առաջին վարակակրի ի հայտ գալուց հետո Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում համընդհանուր սահմանափակումներ և տեղաշարժերի արգելքներ մտցվեցին։ Արդյունքում Հանրապետությունում առաջացավ ծանր սոցիալ-տնտեսական, առողջապահական ճգնաժամ։

Ի լրումն COVID-19 համավարակի, որի բացասական ազդեցությունը, բացառությամբ առողջապահականի, 2020թ․ հուլիսից նահանջ էր ապրում, Հայաստանում 2020թ․ սեպտեմբերի 27-ի Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկը, դրան հաջորդած նոյեմբերի 9-ի պատերազմի ավարտի համաձայնագիրը և լարված ներքաղաքական գործընթացներն ի չիք դարձրեցին բարելավման միտումները։ Պատերազմական ծախսերի ավելացումն ու պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, Արցախի Հանրապետությունից հայրենակիցների զանգվածային արտահոսքը և տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն ավելի խորացրեցին առկա սոցիալ-տնտեսական և առողջապահական խնդիրները։

Չնայած COVID-19 համավարակի հետևանքով մտցված սահմանափակումները Հայաստանում ներկայումս վերացել են, և կյանքը վերադարձել է նորմալ հուն, սակայն գնաճային երևույթները և առաջնային ապրանքների, մասնավորապես սննդամթերքի կտրուկ թանկացումն էական լարվածություն են առաջացրել սոցիալական ոլորտում: Նման պատկերի պատճառը հատկապես վերջին 2 տարիներին Հայաստանում գրանցված բարձր գնաճն է։ Սպառողական գներն աճում են, մարդկանց եկամուտները`մնում նույնը։ Ընդ որում, հատկապես արագ են աճում առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ինչը, բնականաբար, առաջին հերթին ազդում է նվազագույն պարենային ու կենսապահովման զամբյուղների չափերի վրա:

Կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված՝ 2020թ․ տնտեսական անկումն անդրադարձ է ունեցել նաև աղքատության մակարդակի վրա։ Համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27 տոկոս․ 2019թ․ համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում 0.6 տոկոսային կետով բարձրացել է: [1] Սպասվում է, որ 2021թ․ աղքատության աճն ավելի էական կլինի։

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ Հայաստնում այս պահին առկա են բացասական հետևյալ երևույթները․

1․ Առողջապահական ճգնաժամի լուծումը դեռևս հեռու է հանգուցալուծումից: Այն կապված է կորոնավիրուսի հետ, և այս հանգամանքն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև ժողովրդագրական գործընթացների վրա, քանի որ կորոնավիրուսից «ավելցուկային» մահերն անմիջական ազդեցություն են ունենում բնակչության բնական աճի ու ընդհանուր հավելաճի վրա։

2․ Հումանիտար ճգնաժամ Պատերազմի հետևանքով Հայաստանում ունենք Արցախից հեռացած հազարավոր հայրենակիցներ, որոնց կենցաղավարման, երեխաների կրթության, սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, միաժամանակ անհրաժեշտ է նաև դրամական և այլ կարգի աջակցություն տրամադրել Արցախ վերադարձած մեր հայրենակիցներին, վերականգնողական աշխատանքներ իրականացնել ինչպես Արցախում, այնպես էլ պատերազմից տուժած Հայաստանի սահմանամերձ համայնքներում: 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բազմահազար մեր հայրենակիցների խնդիրները դեռևս լուծում չեն գտել, և առկա են նրանց բնակարաններով, ինչպես նաև աշխատանքով ապահովելու սուր պահանջներ։ Խնդրահարույց է նաև Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած բնակավայրերի, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում այլընտրանքային աշխատատեղերի և հավելյալ եկամտի ստեղծմանն ուղղված ծրագերի իրականացումը, քանի որ պատերազմի հետևանքով Արցախի հարակից ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին էական տնտեսական ազդեցություն է գործել այդ համայնքների կյանքի որակի վրա։

3․ Անվտանգային ճգնաժամ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած մեր բնակավայրերի բնակիչների ֆիզիկական անվտանգության հարցերը վերջնական լուծում չեն ստացել, որը բացասաբար է ազդում ներքին տեղաշարժերի վրա, և այդ բնակավայրերից բնակչության արտահոսքը կարող է ավելի խորացնել անվտանգային խնդիրները։

1․ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՎՐԱ

2020թ․ գրանցված ժողովրդագրական դրական գործընթացներից է մշտական բնակչության թվաքանակի աճը: 1991թ․-ից ի վեր առաջին անգամ, նաև COVID-19 համավարակի հետևանքով փակ սահմանների պայմաններում Հայաստանում գրանցվել է միգրացիայի մնացորդի դրական ցուցանիշ, որը կազմել է 3300 մարդ։ Ընդ որում, 2018թ․ միգրացիայի մնացորդը բացասական էր՝ 18,2, իսկ 2019թ․՝ 15,4 հազար մարդով: Միգրացիոն դրական ցուցանիշի շնորհիվ է նաև, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2020թ․ աճել է 3500 մարդով, և տարվա վերջին կազմել է 2963,3 հազար մարդ:[2] 2021թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կրկին աճել և կազմել է 2966.8 հազար մարդ՝ 2021թ․ տարեսկզբի համեմատ ավելանալով 3500 մարդով, որը կրկին ձևավորվել է միգրացիայի դրական մնացորդի՝ 0.4 և բնական աճի՝ 3.1 հազարի հաշվին։ [3]

Չնայած արտաքին տեղաշարժերի սահմանափակումներին՝ բնակչության ներքին տեղաշարժերը վերջին 3 տարիներին ավելի մեծ չափերի են հասնում, որն ազգային անվտանգության լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ բնակչության գերկենտրոնցվածությունը Երևանում մեծանում է, իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում բնակչության թիվը կրճատվում է։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության երեք մարզերի մեծ թվով բնակավայրեր, մասնավորապես Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքը դարձել են սահմանամերձ գոտի, և չավարտված պատերազմի պարագայում այդ բնակավայրերի բնակչության թվաքանակի նվազումը լուրջ ժողովրդագրական, քաղաքական, ինչպես նաև պաշտպանողականության թուլացման ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության վրա:

Մեծ է բնակչության արտահոսքը գյուղական բնակավայրերից, որը պայմանավորված է ինչպես թերզարգացած ենթակառուցվածքներով, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային, սոցիալական, անվտանգային խնդիրներով։ Եթե 2016-2021թթ․ Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչությունը նվազել է 1.2 տոկոսով, ապա քաղաքայինը՝ 0.7, իսկ գյուղականը՝ 2.2 տոկոսով։ Միաժամանակ հանրապետության գյուղական բնակչությունն անհավասարաչափ է բաշխված։ Գյուղական բնակչության 60 տոկոսը կենտրոնացած է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, որտեղից ևս արտահոսք կա, սակայն, ի տարբերություն սահմանամերձ բնակավայրերի, զգալի ցածր է։ 2016-2021թթ․ գյուղական բնակչության ամենամեծ արտահոսք արձանագրած մարզերն են Լոռին, Շիրակը և Վայոց Ձորը՝ 5.4 տոկոս, որոնց հետևում է Տավուշը՝ 3.7 տոկոսով։ Ամենացածր արտահոսք արձանագրած մարզն Արմավիրն է՝ 0.3, որին հաջորդում են Սյունիքը՝ 0.4 և Արարատը՝ 0.6 տոկոսով։

Գյուղական բնակչության թվաքանակի նվազմանը զուգահեռ աճում է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը՝ 2016թ․ 63.5 տոկոս, 2021թ․՝ 64 տոկոս։ Նույն ժամանակահատվածում ավելացել է Երևանի մասնաբաժինը քաղաքային բնակչության մեջ՝ 2016 թվական՝ 53.3 տոկոս, 2021 թվական՝ 57.5 տոկոս, իսկ հանրապետության ընդհանուր բնակչության տեսակարար կշռում Երևանի մասնաբաժինը 2016-2021թթ․ ընթացքում աճել է 1 տոկոսային կետով և հասել է 36.8 տոկոսի։[4]

2016-2021թթ․ ընթացքում քաղաքային բնակչության նվազման տեսանկյունից առաջատարն Արագածոտն է՝ 8.6 տոկոս, որին հաջորդում են Լոռին՝ 5.6, Վայոց Ձորը՝ 5.4, Շիրակը՝ 4.8 և Տավուշը՝ 4.5 տոկոսային կետով։

2ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՎՐԱ

2020թ․ բնակչության բնական շարժի դրական դրսևորումներից է ծնունդների բացարձակ թվի աճը։ Եթե 2016-2017թթ. ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 2892-ով, 2017-2018թթ.՝ 1126-ով, 2018-2019թթ.՝ 533-ով կամ 3,2 տոկոսով, ապա 2020թ․, ի տարբերություն 2019թ․, ՀՀ-ում արձանագրվել է ծնունդների թվաքանակի աճ՝ 312 երեխա կամ 0.9 տոկոս։ 2020թ․ ծնունդների աճ է արձանագրվել 3-րդ, 4-րդ, 5-րդ և հաջորդ երեխաների կարգաթվերում, համապատասխանաբար՝ 735, 320 և 185 դեպքով: Այս ավելացումը ոչ միայն մեղմել է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվերում արձանագրված անկումը, որը 1 տարվա կտրվածքով կազմել է համապատասխանաբար՝ 544 և 274 երեխա, այլև հնարավորություն է ստեղծել ապահովել ծնունդների աճ։ [5]

Պետք է նշել, որ COVID-19-ը և Արցախյան երկրորդ պատերազմը 2020թ․ չէին կարող որևիցե ազդեցություն գործել Հայաստանի Հանրապետության ծնունդների ցուցանիշի վրա։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2020թ․ մարտի 1-ից COVID-19-ի առաջին վարակակրի ի հայտ գալուց և սահմանափակումներ մտցնելուց հաշվարկած մինչև տարվա վերջ բոլոր ծնունդները գրեթե պլանավորված էին:

Մյուս կողմից խնդրահարույց է, որ ծնելիության աճը հիմնականում արձանագրվել է Երևան քաղաքի հաշվին․ աճը 2020թ․ 2019-ի համեմատ 17.3 տոկոս է: Մնացած 9 մարզերում տեղի է ունեցել ծնունդների անկում, որի համար բավականին դժվար է տրվում բացատրություն, քանի որ ժողովրդագրական զարգացումների տրամաբանությամբ այսպիսի անկումներ կարող են գրանցվել աղետների, քաղաքական, սոցիալ-տնտեսական ցնցումների կամ մեծածավալ արտագաղթի պարագայում: Բացառություն է, թերևս, Լոռու մարզը, որտեղ ծնունդների թիվն աճել է 1,5 տոկոսով կամ 36-ով:

2020թ․ ծնունդների բացարձակ թվի ամենամեծ անկումը գրանցվել է հանրապետության մակարդակով համեմատաբար բարվոք մարզեր հանդիսացող Արարատի և Արմավիրի մարզերում, համապատասխանաբար` 699-ով և 581-ով կամ 22.2 և 19 տոկոսով։ Գեղարքունիքի մարզում ծնունդների թիվը կրճատվել է 148-ով, Կոտայքում՝ 278-ով, Շիրակում՝ 78-ով, Սյունիքում՝ 66-ով, Վայոց Ձորում՝ 70-ով, իսկ Տավուշում՝ 146 երեխայով:[6]

Կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 2-րդ պատերազմով պայմանավորված մահերի թվաքանակի աճի, ինչպես նաև ծնունդների աննախադեպ կրճատման հետևանքով 2020թ․ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Երևանի և Գեղարքունիքի մարզի, գրանցվել է բնակչության դեպոպուլյացիա, որը ևս առաջին դեպքն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական դիտարկումների ողջ ընթացքի համար։ Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, որտեղ բնական հավելաճի ցուցանիշը դրական է եղել 616 մարդով, գյուղական բնակավայրերում ՀՀ ժողովրդագրական դիտարկումների մեջ առաջին անգամ բնական հավելաճի ընդհանուր ցուցանիշը բացասական է եղել 433 մարդով։ Առավել մտահոգիչ է այն, որ ծնունդների քանակական ցուցանիշներն առաջանցիկ տեմպերով անկում են ապրում գյուղական բնակավայրերում։

2020թ․ գյուղական բնակավայրերում արձանագրվել է 11102 ծնունդ (արձանագրված ծնունդների 30.5 տոկոսը), 2019թ․՝ 12337 ծնունդ (արձանագրված ծնունդների 34․2 տոկոսը)։ Եթե քաղաքային բնակավայրերում 2019-2020թթ․ ծնունդների թվաքանակի աճը կազմել է 6.9 տոկոս, ապա գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը նվազել է 10.8 տոկոսով։ Ըստ այդմ, 2019-2020թթ․ ծնելիության գումարային գործակցի անկումը գյուղական բնակավայրերում կազմել է ավելի քան 8.3 տոկոս (2019 թվականին՝ 1.47, 2020 թվականին՝ 1,35), իսկ քաղաքային բնակավայրերում աճել է շուրջ 10.3 տոկոս (2019 թվականին՝ 1.67, 2020 թվականին՝ 1.84)։ Նույն ժամանակահատվածում ամբողջ հանրապետությունում ծնելիության գումարային գործակցի աճը կազմել է շուրջ 3.5 տոկոս (2019 թվականին՝ 1.6, 2020 թվականին՝ 1.65)։[7]

Գյուղական ծնելիության այսպիսի կտրուկ նվազման գործընթացի արդյունքում 2020թ. դրությամբ քաղաքային բնակչության ծնելիության գումարային գործակիցը 36.4 տոկոսով գերազանցում է գյուղական բնակչությանը:

Անդրադառնալով երևույթի պատճառներին՝ դրանցից հիմնականները, անկասկած, գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև սոցիալ-տնտեսական իրողությունների տարբերություններն են, ինչպես նաև գյուղական ու քաղաքային բնակչության արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում ներառվածության քանակական և որակական առանձնահատկությունները:

Գյուղական ծնունդների առավելագույն նվազում արձանագրած մարզերը Երևանին հարակից Արարատն ու Արմավիրն են։ Բնականաբար դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ մարզերը հիմնականում գյուղաբնակ են, Արարատում՝ 71.9, Արմավիրում՝ 68.7 տոկոս։ 2020թ․ Արարատի մարզի գյուղական բնակավայրերում ծնունդների բացարձակ թիվը նվազել է 23 տոկոսով, քաղաքային բնակավայրերում՝ 18.5 տոկոսով։ Սակայն սա շարունակական գործընթաց է եղել, քանի որ 2016-2019թթ․ ևս նույն միտումներն են արձանագրվել։ 2016-2019թթ․ Արարատի մարզի գյուղական բնակավայրերում ծնունդների թիվը նվազել է 13.1, քաղաքային բնակավայրերում՝ 8.4 տոկոս։ 1000 բնակչի հաշվով ևս Արարատի մարզում գյուղական բնակավայրերի ծնելիության ընդհանուր գործակիցն ավելի ցածր է՝ 9.3, քաղաքային բնակավայրերում՝ 11.6 պրոմիլ։ Արմավիրի մարզում ևս գյուղական բնակավայրերի ծնելիության ընդհանուր գործակիցն ավելի ցածր է՝ 9.3, քան քաղաքայինը՝ 10 պրոմիլ։[8]

2020թ. ժողովրդագրական ցուցանիշներից հատկանշական է այն իրողությունը, որ ծնունդների թվաքանակի ոչ մեծ, սակայն աճին զուգահեռ բարելավվել են 1000 կնոջ հաշվով տարեկան ծնվածների միջին թվաքանակի ցուցանիշները: Պետք է նշել, որ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց ծնելիության ցուցանիշները բարձրացել են բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 20-ից ցածր տարիքային խմբի կանանց:

20 տարեկանից ցածր տարիքային խմբում ծնվածների միջին թվաքանակը 1000 կնոջ հաշվով 2019թ. 16,8-ից 2020թ. իջել և հասել է 13,9-ի: Ընդ որում, գյուղական բնակավայրերում 20 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց ծնելիության հաճախության ցուցանիշը մոտ 1,7 անգամ գերազանցում է քաղաքայինին:

20-24 տարիքային խմբերում 1000 կնոջ հաշվով ծնելիության հաճախությունը 2019-2020թթ. ընթացքում որոշակի աճել է: Սակայն այս տարիքային խմբում վերջին տարիներին էական առավելություն ունեցող գյուղական բնակչության 20-24 տարիքային խմբի կանայք կորցրել են իրենց առավելությունը քաղաքայինի իրենց հասակակիցների նկատմամբ։ 2020թ․ այս տարիքային խմբում գյուղերում արձանագրվել է ծնելիության հաճախության լուրջ անկում, իսկ քաղաքային բնակավայրերում աճել՝ հավասարվելով գյուղերին։

25-29 տարեկան կանանց ծնելիության հաճախության ցուցանիշները ևս աճել են, սակայն ավելացում է արձանագրվել միայն քաղաքային բնակավայրերում, իսկ գյուղերում նվազել է։ 25-29 տարեկան գյուղական բնակավայրերի կանայք ծննդաբերած երեխաների թվաքանակով բավականին զիջում են իրենց քաղաքային տարեկիցներին:

Աղյուսակ 2. Ծնելիության տարիքային գործակիցները 2019-2020թթ.[9]

Տարի Ծնվածների միջին թվաքանակը համապատասխան տարիքի 1000 կնոջ հաշվով
20-ից ցածր 20-24 25-29 30-34 35-39 40-44 45-49 15-49
2019-Ընդամենը 16.8 110.6 100.6 59.1 26.2 5.9 0.5 48.2
Քաղաքային 11.9 103.7 113.3 66.5 29.8 7.1 0.8 49.7
Գյուղական 24.4 120.3 80.8 45.7 18.9 3.5 0.1 45.6
2020-Ընդամենը 13,9 110,9 106.0 63.6 30.1 6.2 0.4 48.8
Քաղաքային 11,1 110,9 125.6 76.0 35.8 7.8 0.5 53.3
Գյուղական 18,5 111,0 76.4 42.2 18.6 2.7 0.2 40.8

Աճ է արձանագրվել նաև 30-34 տարեկանների խմբում: Պետք է նշել, որ այդ խմբում աճն ապահովվել է քաղաքային ծնելիության ավելի մեծ հաճախության շնորհիվ: 30-34 տարեկանների խմբում ևս գյուղական ծնելիության հաճախությունը վատացել է, և խզումն ավելի էական է դարձել։

Զգալի է նաև ծնելիության հաճախության վարչատարածքային տարբերությունները: Պետք է նշել, որ ծնելիության գումարային գործակցի միջին հանրապետական՝ 1,656-ից բարձր ցուցանիշներ են արձանագրվել միայն մայրաքաղաք Երևանում և Լոռու մարզերում, համապատասխանաբար՝ 20,0 և 1,6 տոկոսային կետով: Ընդ որում, Երևանում ծնելիության գումարային գործակիցը մոտեցել է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշին՝ 2,057։

Հանրապետական միջինից համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 5,5, 9.8, 10,8 և 13,6 տոկոսային կետով:

Հաջորդ խմբում են հայտնվել Տավուշի, Արարատի և Սյունիքի մարզերը՝ միջին հանրապետականից ցածր համապատասխանաբար՝ 15,6, 19,6 և 21 տոկոսային կետով: Իսկ ամենավատ ցուցանիշներն արձանագրվել են Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում՝ 25,4 և 28․8 միջինից ցածր տոկոսային կետերով:

2021թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,5 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4 տոկոսը՝ աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), 15,1 տոկոսը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա):

Ի տարբերություն 2020թ. տարեսկզբի՝ 2021թ. տարեսկզբին ՀՀ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) նվազել է 0,3 տոկոսով, աշխատունակ տարիքից ցածր (0-15) բնակչությունը՝ 0,1 տոկոսով: Միաժամանակ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչության թիվն աճել է 0,4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ծնունդների թվաքանակի անկումը և բացասական միգրացիոն սալդոն էլ ավելի են արագացնում բնակչության ծերացման գործընթացը։[10]

Վերջին տասնամյակներում արձանագրված կյանքի սպասվող տևողության բարելավված ցուցանիշը 2020թ․ զգալի անկում ապրեց թե՛ 44-օրյա պատերազմի և թե՛ COVID-19 նոր կորոնավիուսից մահվան դեպքերի աճով պայմանավորված, հատկապես տղամարդկանց շրջանում։ Ծննդյան պահից հաշվարկած 2019-2020թթ․ կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3 տարով՝ 76.5-ից դառնալով 73.5 տարի, ընդ որում, տղամարդկանց մոտ ցուցանիշը նվազել է 4.7, իսկ կանանց շրջանում՝ 0.9 տարով։ [11]

2021թ․ ժողովրդագրական գործընթացներից կարևոր է նաև դիտարկել ծնունդների թվաքանակի շարժը։ Պետք է արձանագրել, որ COVID-19 համավարակը, իր սոցիալ-տնտեսական և այլ բացասական ազդեցություններով հանդերձ, ծնելիության գործընթացի վրա ուղղակի ազդեցություն չի գործել, այլ միջնորդավորված է հանդես եկել՝ կապված ամուսնությունների հետաձգմամբ և Արցախյան երկրորդ պատերազմի հոգեբանական գործոններով։

2021թ․ ըստ ամիսների արձանագրված ծնունդների դինամիկան թույլ է տալիս եզրահանգել, որ 2021թ․ առաջին կիսամյակի ծնունդների վրա COVID-19-ն էական ազդեցություն չի գործել։ 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում ավելացել է 2 տոկոսով կամ 106 երեխայով։ Սա այն ծնունդների համախումբն է, որը ձևավորվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ամենախիստ սահմանափակումների ժամանակահատվածում՝ 2020թ․ մայիս-հունիս, երբ դադարեցված էին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ, և առկա էր սոցիալական մեծ լարվածություն՝ կապված բնակչության եկամտի կորստի հետ։

2021թ․ մարտ-մայիս ամիսներին արձանագրված ծնունդների թվաքանակի վրա հնարավոր ազդեցության գործոններից պետք է նշել այն ժողովրդագրական նոր ծրագրերը, որոնք մեկնարկեցին 2020թ․ հուլիսի 1-ից։ 2019 թվականից իրականացվող քաղաքականության հիմքում դրված էր այն սկզբունքը, որ նախորդ ժամանակահատվածում առկա է ծնունդների հետաձգման միտում, որը տեղի չի ունենում նաև ոչ բավարար ֆինանսական աջակցության հետևանքով։ Ըստ այդմ, 2021թ․ հուլիսի 1-ից բարձրացվեցին 1-ին և 2-րդ երեխայի համար նախատեսված միանվագ դրամական նպաստները՝ 50 և 150 հազարից դարձնելով 300 հազար դրամ, խնամքի նպաստը նախկին 18 հազարի փոխարեն սահմանվեց 26 հազար 500 դրամ։ Ի լրումն այդ փոփոխությունների՝ ընդլայնվեց երեխայի խնամքի նպաստի ծածկույթը, և այդ նպաստի տեսակից սկսեցին օգտվել գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող մայրերը։ Համաձայն փորձագիտական գնահատականների՝ նպաստների առաջարկվող մոդելն էական դրական ազդեցություն պետք է ունենար հատկապես գյուղական բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շոշափելի աջակցություն է տրամադրվում արդեն 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում (ներառյալ խնամքի նպաստը)։

Աղյուսակ 3 Ծնունդների թիվը 2018-2021թթ ըստ ամիսների[12]

Ամիս Ծնունդներ հազ
2018 2019 2020 2021՝ 10 ամիսներ
Հունվար 2959 3110 2846 2815
Փետրվար 2541 2481 2543 2680
Մարտ 2725 2451 2189 3085
Ապրիլ 2400 2591 2695 2883
Մայիս 2747 2779 2621 2850
Հունիս 2817 2699 2999 2898
Հուլիս 3391 3351 3637 2915
Օգոստոս 3631 3450 3423 3314
Սեպտեմբեր 3272 3623 3700 3369
Հոկտեմբեր 3695 3465 3589 3473
Նոյեմբեր 3324 3058 3199 3305
Դեկտեմբեր 3000 3073 3007

2021թ․ մարտ-մայիս ամիսներին ծնունդների բացարձակ թիվը (տե՛ս աղյուսակ 3) 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 17․4 տոկոսով (2019 թվական մարտ-մայիսի համեմատ՝ 12․7, 2018 թվականի համեմատ՝ 12 տոկոս աճ)։ Թեև այս փաստարկի համար անհրաժեշտ է 2021թ․ երեխաների կարգաթվերի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ունենալ, որը հասանելի կլինի միայն 2022թ․ երկրորդ կեսին, սակայն ժողովրդագրական քաղաքականության և ծնունդների աճի միջև որոշակի կապն ուրվագծվում է, և հնարավոր է, որ աշխատել է հետաձգված ծնունդների ֆենոմենը։ Մյուս կողմից կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները 2020թ․ հուլիսից մեղմացվել էին, և աճել էր նաև ամուսնացողների թիվը, որը ևս կարող էր իր բարենպաստ ազդեցությունն ունենալ ծնելիության ավելացման վրա։

Սակայն 2021թ․ հուլիս ամսից ծնունդների թիվը սկսեց նվազել։ Պետք է նշել, որ վերջին տասնամյակի վերլուծությունները փաստում են, որ տարվա 2-րդ կիսամյակում արձանագրված ծնունդների թիվը գերազանցում է 1-ին կիսամյակի ցուցանիշը (2016 թվական` 20.6, 2017 թվական՝ 19.5, 2018 թվական՝ 25.9, 2019 թվական՝ 23.7, 2020 թվականին՝ 28.7 տոկոսով)։ Եվ 2021թ․ հուլիսից արձանագրված ծնունդների թվի անկումը կապված է այլ իրողությունների հետ, որոնցից հատկանշական է Արցախյան երկրորդ պատերազմի թեժ փուլի՝ 2020թ․ հոկտեմբեր ամիսը և նույն թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի ու դրան հաջորդած գործընթացները (լարված ներքաղաքական իրավիճակ, նոր սահմանների առկայություն, հոգեբանական ծանր վիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացում և այլն):

2021թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 20, 2019 թվականին՝ 13.1, 2018 թվականին՝ 14.1 տոկոսով։ 2021թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 3.2, սեպտեմբերին՝ 9, իսկ հոկտեմբերին՝ 3.3 տոկոսով։ Սա կարելի է համարել պատերազմի ուղղակի ազդեցությունը ծնելիության վրա, թեև կորոնավիրուսի ազդեցությունն անուղղակի հետք է թողնել ժողովրդագրական գործընթացների վրա, որն արտահայտվում է գնաճային բարձր զարգացումներով և առաջնային ապրանքների շեշտակի թանկացմամբ, սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի վատթարացմամբ։

2021թ․ նոյեմբերին ծնունդների բացարձակ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 106-ով կամ 3.2 տոկոսով։ Եթե հաշվի առնենք, որ 2021թ․ նոյեմբերի ծնունդները ձևավորվել են 2021թ․ մարտ ամսին, կարելի է եզրակացնել, որ հետպատերազմյան շոկը որոշակի իմաստով ավարտվել է, և մարդիկ որոշակի ժամանակահատվածով հետաձգել էին ծնունդների պլանավորումը։

Ինչպես արդեն նշվեց, 2020 թկորոնավիրուսի համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմն ազդեցություն չէին ունեցել ծնունդների վրա, սակայն կորոնավիրուսի համավարակի և պատերազմի ազդեցությունը նկատելի էր ամուսնությունների շարժի վրա։

2020թ․ պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվաքանակը, ի տարբերություն 2019-ի, նվազել է 3382 դեպքով և կազմել է 12719 ամուսնություն:

Կորոնավիրուսի վարակի տարածման շղթան սահմանափակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի թիվ 298-Ն և Պարետի՝ 2020թ․ մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշմամբ[13] սահմանվեցին տեղաշարժերի սահմանափակումներ և սպասարկման ոլորտի գրեթե կատարյալ դադարեցում։ Այս գործընթացն իր անմիջական ազդեցությունն ունեցավ ինչպես հարսանեկան արարողությունների, այնպես էլ պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվի վրա։

2020 թվականի մարտին Հայաստանում գրանցվեց 998 ամուսնության դեպք 2019 թվականի 1264 դիմաց, 2020 թվականին ապրիլին՝ 240 ամուսնություն դեպք, 2019 թվականին՝ 1432, 2020 թվականի մայիսին ՝ 469 դեպք, 2019 թվականին՝ 1029 դեպք։

2020թ․ հունիսից սահմանափակումների թուլացմանը և սպասարկման ոլորտի վերաբացմանը զուգահեռ սկսեց աճել նաև պաշտոնապես գրանցված ամուսնությունների թիվը․ 2020 թվականի հունիսին՝ 1081 դեպք (2019 թվական՝ 1163, 2018 թվական՝ 1183 դեպք), հուլիսին՝ 1177 (2019 թվական՝ 1346, 2018 թվական՝ 1283 դեպք), օգոստոսին՝ 1280 (2019 թվական՝ 1418, 2018 թվական՝1597 դեպք) և սեպտեմբերին՝ 1322, որն ավելին էր քան 2018 թվականին արձանագրված 1228 ամուսնության դեպքը (տե՛ս աղյուսակ 4)։ Բնականաբար նախորդ ամիսներին հետաձգված ամուսնություններն ավելի ուշ էին տեղի ունենում, և դրանց թվի աճը շարունակվելու էր։ Թեև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակահատվածում վերարտադրողական վարքագծի վերաբերյալ որևիցե հետազոտություն և հարցումներ չեն անցկացվել, սակայն ամուսնությունների թվի վերականգնումը վկայում է, որ կորոնավիրուսի համավարակն այդքան մեծ ազդեցություն չէր գործել վերարտադրողական տարիքի մարդկանց վարքագծի վրա։

2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան երկրորդ պատերազմը որոշակի ազդեցություն գործեց պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվի վրա։ Մասնավորապես, 2020թ․ հոկտեմբերին Հայաստանում գրանցվեց 915 ամուսնության դեպք (2018 թվական` 1353, 2019 թվական` 1424 դեպք), 2020 թվականի նոյեմբերին՝ 816 դեպք (2018 թվական՝ 1358, 2019 թվական՝ 1343 դեպք)։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ստորագրված հայտարարության հիման վրա պատերազմը դադարեց։[14] Չնայած հասարակության ծանր շոկային հոգեբանական, տարածքների և մարդկային հսկայական կորուստների առկայությունը, ինչպես նաև լարված ներքաղաքական իրավիճակին՝ 2020թ․ դեկտեմբերին գրանցված 1410 ամուսնությունների դեպքը (2018 թվական՝ 1201, 2019 թվական՝ 1202 դեպք) վկայում է, որ այս գործընթացների ազդեցությունն ամուսնությունների վրա այս դեպքում ևս միայն հետաձգման պատճառ էր հանդիսացել։

2021թ․ հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրված 15902 ամուսնությունների դեպքերը վկայում են (2020 թվականի առաջին 11 ամիսներ՝ 10769, 2019 թվական՝ 14359 ամուսնության դեպք), որ 2020 թվականին սահմանափակումների և պատերազմի հետևանքով հետաձգված ամուսնությունների որոշակի մասը տեղի է ունեցել 2021 թվականին (տե՛ս աղյուսակ 4)։ Այսպես, 2021թ․ հունվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 47.7 տոկոսով կամ 5133 դեպքով։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2021թ․ արձանագրվել են նաև ոչ թե փաստացի տեղի ունեցած ամուսնությունների, այլ նախորդ տարվա հետաձգված ամուսնության փաստաթղթային ձևակերպումներ, ինչպես նաև այս կամ այն պատճառով ամուսնության գրանցումը (օրինակ, հիփոթեքային վարկավորման պարագայում եկամտահարկի վերադարձը ստանալու համար), որն առանձնակի հետազոտության առարկա է։

Աղյուսակ 4 Ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը 2018-2021թթըստ ամիսների[15]

Ամիս Ամուսնություն հազ Ամուսնալուծություն հազ
2018 2019 2020 2021 2018 2019 2020 2021՝ 11 ամիսներ
Հունվար 998 1070 1000 1124 301 251 308 270
Փետրվար 1311 1448 1471 1746 339 273 280 309
Մարտ 1281 1264 998 1414 381 326 304 367
Ապրիլ 1117 1432 240 1253 286 307 161 351
Մայիս 922 1029 469 1194 312 356 164 351
Հունիս 1183 1163 1081 1399 296 280 276 354
Հուլիս 1283 1346 1177 1499 303 357 314 437
Օգոստոս 1597 1418 1280 1633 349 342 316 452
Սեպտեմբեր 1228 1422 1322 1534 312 358 292 406
Հոկտեմբեր 1353 1424 915 1677 378 363 263 395
Նոյեմբեր 1358 1343 816 1429 279 331 188 377
Դեկտեմբեր 1201 1202 1410 283 335 284
Ընդհանուր 14822 15561 12179 15902 3819 3879 3150 4069

Սակայն, 2021թ․ արձանագրված ամուսնության դեպքերը 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճի ավելի համեստ ցուցանիշ են արձանագրել՝ 10.7 տոկոս կամ 1543 դեպք։ Փաստացի կարելի է ենթադրել, որ 2020թ․ կորոնավիրուսի համավարակի և պատերազմի բացակայության դեպքում այդ ժամանակահատվածում նախատեսված բոլոր ամուսնությունների տեղի ունենալու պարագայում 2021թ․ հնարավոր է՝ արձանագրվեր ամուսնությունների թվաքանակի նվազում։ Գործընթացը տրամաբանական է, քանի որ ամուսնական ակտիվ տարիք մուտք գործող վերարտադրողական տարիքի մարդկանց թիվը գնալով սահմանափակվելու է՝ (2020թ․ առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը տղամարդիկ՝ 30.5, կանայք՝ 27.1) կապված նախորդ դարի 1990-ականների և 2000-ականների սկզբների ծնվածների փոքրաքանակ սերունդների մուտքով։ Ակնհայտ է, որ այս երևույթը՝ վերարտադրողական տարիքի մուտքի և ելքի բացասական շեղման բերումով, ինչպես նաև բնակչության այդ մասի թվաքանակի հետագա կրճատումը շարունակելու է առաջիկա ժամանակահատվածում ներգործել ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնվողների բացարձակ թվի նվազման վրա:

Բավականին խնդրահարույց է ամուսնալուծությունների թվի աճը, որը 2021թ․ ամսական կտրվածքով գրանցել է 370 դեպք և գերազանցում է 2018թ․ ամսական գրանցված ամուսնալուծություններին 14.1, իսկ 2019թ․՝ 12.8 տոկոսով։

3․ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն ավելացրել են մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 38 տոկոսով կամ 9984 մարդով և հասել է 36 հազար 170-ի:[16] Մահացածների այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1988թ․, երբ Սպիտակի երկրաշարժի հետևանքով Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 35 հազար 567 մարդու մահ: Մահերի այսպիսի աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1991 թվականից ի վեր արձանագրված բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020թ․ կազմել է 183 մարդ և նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 9672 մարդով:

2020թ․ Հայաստանում արձանագրված մահերի թվաքանակի վրա շատ վատ ազդեցություն են թողել (ինչն ավելի ցայտուն կերպով կդրսևորվի ապագայում) 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմը և COVID-19 համավարակը:

2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական թիվը դեռևս ճշգրտված չէ: Մինչև 2021թ․ ապրիլի 16-ը (այդ օրվանից հետո զոհերի անվանական ցուցակներ չեն հրապարակվել) զոհերի պաշտոնապես հրապարակված ցուցակներում ներառված մոտ երեք հազար զոհերի համախմբի 96%-ը վերտադրողական տարիքում (մինչև 50 տարեկան) էր, այդ թվում՝ 11.3%-ը՝ 40-49 տարեկան, 19.5%-ը՝ 30-39 տարեկան, 23.3%ը՝ 20-29 տարեկան, ավելի քան 40% -ը՝ 18-20 տարեկան: Նույնականացման ենթակա զոհվածների (աճյունների) թիվը դեռևս ճշտված չէ: 2021թ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների, 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3 հազար 788 է՝ 3 հազար 712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ 2021թ․ սեպտեմբերի 15-ի դրությամբ վիրավորվել և ստացիոնար բուժում է ստացել 7 հազար 888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար․ 113 անձ՝ առաջին խմբի, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն։[17]

Ըստ ՀՀ ՎԿ-ի տվյալների՝ 2020թ․ ընդհանուր մահերի մեջ 18-49 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդկանց ցուցանիշը կտրուկ ավելացել է, որը հիմնականում պայմանավորված է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով կրած մարդկային կորուստներով։

Աղյուսակ 5 Մահվան դեպքերն ըստ սեռի և տարիքային խմբերի 2019-2020 թթ[18]

Տարիքային խումբ Ընդամենը Տղամարդ Կին Ընդամենը Տղամարդ Կին
2019 թվական 2020 թվական
Ընդամենը 26186 13384 12802 36170 20031 16139
այդ թվում՝
0-4 271 153 118 299 176 123
5-9 41 21 20 29 20 9
10-14 39 26 13 40 25 15
15-19

Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են.հյուրանոցներում տեղ չկա

Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են.հյուրանոցներում տեղ...

13:39

Ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն

Ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան...

13:19

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

12:33

Երևանում «BMW»-ն մխրճվել է տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Երևանում «BMW»-ն մխրճվել է տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ, ապա բախվել երկաթե...

12:03

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի համար

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի...

00:00

Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք սպառնալիքներին, որոնք թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին

Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք...

16:43

Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները

Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց...

16:19

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:03

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ-ի նախընտրական շտաբի. Էդմոն Մարուքյան

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ-ի նախընտրական շտաբի. Էդմոն...

15:48

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. Հետք

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին....

15:23

ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ...

15:05

Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու համար․ Աբրահամյան

Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու...

12:00

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում....

11:52

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

11:28

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:04

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ նախագահ

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ...

10:34

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

10:09

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից են

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից...

17:16

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․ Գոհար Մելոյան

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․...

16:56

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝...

16:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03