ARM | RUS |

Արցախի արդարադատության նախարարն ամփոփել է տարին

31.01.22 | 19:19

Արցախի արդարադատության նախարարն ամփոփել է 2021 թվականը

Հունվարի 31-ին հրավիրած մամուլի ասուլիսին արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է նախարարության կողմից 2021թ . իրականացված աշխատանքները: Ըստ նախարարի, 2021 թվականն Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համար եղել է ծանրաբեռնված աշխատանքային տարի: 2021թ. շարունակվել են ԱՀ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: ԱԺ նիստերին մի շարք օրենքների փաթեթները ներկայացնելուց ու պարզաբանումներ տալուց բացի, կազմակերպվել են նաև այցելություններ հանրապետության շրջաններ, որտեղ նախարարը հանդիպել է նախարարության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ծանոթացել առկա խնդիրներին, տվել անհրաժեշտ ցուցումներ:

Հաշվետու տարում նախարարությունում մուտքագրվել է 6.439 նամակ-գրություն՝ նախորդ տարվա 5.168-ի դիմաց: Դրանք ստացվել են ինչպես պետական մարմինների և նախարարության տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ու տարբեր քաղաքացիների կողմից: Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ 2021 թվականի ընթացքում նախարարության կողմից մշակվել են 66 օրենքների, կառավարության 27 որոշումների նախագծեր, որոնց գերակշիռ մասը ընդունվել է ԱՀ ԱԺ և Կառավարության կողմից, իսկ մնացածը գտնվում են ընթացքի մեջ: «Ընդունված իրավական ակտերով էական փոփոխություններ են կատարվել նոտարիատի և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում:

Պետական իրավական փորձաքննության են ենթարկվել 709 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Դրանց վերաբերյալ տրվել են գործող օրենսդրության պահանջներից բխող մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են: Arlexis.am ծրագիր են ներմուծվել և վերջնական հաստատվել 2450 օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտեր», – մանրամասնել է Ժ.Միրզոյանը՝ ամփոփելով աշխատանքներն օրենսդրության կատարելագործման և նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության ոլորտում:

Արդարադատության նախարարի իրազեկմամբ՝ ԴԱՀԿԱ ծառայության կողմից 2021 թ. հարուցվել են 6.918 կատարողական վարույթներ, որոնք օրենքով սահմանված կարգով գտնվում են կատարման փուլում: Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված արժեքների ընդհանուր գումարը կազմել է 241.823.811 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետության օգտին` 30.264.790 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին 28.084.389 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին` 183.474.632 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում, ըստ նախարարի, առօրյա մեթոդական և կազմակերպչական ղեկավարման են ենթարկվել ՔԿԱԳ տարածքային բաժինների ընթացիկ գործունեությունը: Ընթացքավորվել են թվով 2.847 հարցումներ` քաղաքացիական կացության ակտային գրանցումների պատճեններ, վկայականների կրկնօրինակներ և ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ:

ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվել է 5.212 քաղաքացիական կացության ակտային գրանցում: Կազմված ակտային գրանցումների քանակը համեմատած 2020 թվականի հետ աճել է 1418-ով: «ՔԿԱԳ բաժինների կողմից ընդհանուր առմամբ կատարվել են թվով 14.523 գործողություն: Նշված գործողությունների դիմաց գանձվել է 12.291.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գանձված պետական տուրքը աճել է 5.282.000 դրամով: Քաղաքացիական կացության ակտային գրանցումների ընդհանուր քանակից 1.555-ը վերաբերում է ծննդյան ակտային գրանցումներին: Կազմվել է թվով 11 երկվորյակ երեխաների ծննդյան ակտային գրանցում:

Ընդհանուր առմամբ 2020թ. համեմատությամբ 2021թ. ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 113-ով: Ծննդյան ակտային գրանցումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենատարածված տղա երեխաների անուններն են Դավիթ, Նարեկ և Տիգրան անունները, իսկ աղջիկ երեխաների համար` Նարե, Մարիա և Մանե անունները: 2021թ. կազմվել են 1.350 մահվան ակտային գրանցումներ: 2021թ. կատարված մահվան ակտային գրանցումների թիվը 2020թ. համեմատությամբ նվազել է 179-ով», – մանրամասնել է Ժ.Միրզոյանը: Նախարարի իրազեկմամբ՝ 2021թ. կատարվել են 1.314 ամուսնության ակտային գրանցումներ: Ուսումնասիրվել և համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժիններ են ուղարկվել օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման վերաբերյալ թվով 20 նյութ: Կատարվել է 194 ամուսնալուծության ակտային գրանցում, որոնցից 98-ը` համատեղ դիմումի, 95-ը` դատարանի վճռի և 1-ը՝ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա:

Նախորդ տարվա համեմատ ամուսնալուծությունների թիվը 78-ով աճել է: Կատարվել է ԱՀ քաղաքացիների թվով 5 որդեգրման ակտի գրանցում՝ դատարանի վճռի հիման վրա: 2021թ. կատարված ակտային գրանցումներից 178-ը վերաբերում է հայրության հաստատմանը, 54-ը՝ անվան, հայրանվան, ազգանվան փոխմանը, 475-ը՝ ուղղմանը և 562-ը` ակտային գրանցումների վերականգնմանը: Ըստ Ժ. Միրզոյանի՝ ՔԿԱԳ հանրապետական արխիվի կողմից 2021թ. ընթացքավորվել է 7.694 գրություն, որից 6.800-ը՝ էլէկտրոնային կառավարման նոր ծրագրով: Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում էլեկտրոնային կառավարման նոր ծրագրում թվայնացվել է 1.224 ակտային գրանցում: ՔԿԱԳ հանրապետական արխիվի համակարգմանն ու պահպանությանն են հանձնվել ՔԿԱԳ բաժինների կողմից գրանցված 5.212 ակտային գրանցումների երկրորդ օրինակները:

ԱՀ նոտարական գրասենյակների կողմից 2021թ. կատարվել են 21.268 նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 22.175.600 դրամ պետական տուրք: Հաշվետու ժամանակաշրջանում 2020թ. համեմատությամբ նոտարական գործողությունների քանակն աճել է 11.272-ով, իսկ պետական տուրքը՝ 5.854.100 դրամով: 2021թ.-ին ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 34.651.600 ՀՀ դրամ պետական տուրք: Նույն ժամանակահատվածում գործակալության կողմից արտաբյուջե է մտցվել 12.070.200 ՀՀ դրամ: Նախարարը նշել է, որ 2022 թվականին նախատեսվում է շարունակել ակտային գրանցումների թվայնացման աշխատանքները, ինչը կնպաստի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ վարչարարության ժամկետների կրճատմանը, քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների սահմանմանը:

Պետական ռեգիստրի ոլորտում շարունակվել է գործունեությունը ԱՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման ուղղությամբ: «Հաշվետու ժամանակահատվածում պետական գրանցման են ենթարկվել 294 առևտրային և 38 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձ, 453-ի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունները սահմանված կարգով գրանցվել են, իսկ 29-ի գործունեությունը` դադարեցվել: Պետական հաշվառման են ենթարկվել նաև 629 անհատ ձեռնարկատեր, 414-ը` ստացել ընթացիկ պետական հաշվառում, իսկ 121-ի գործունեությունը` դադարեցվել, որից 3-ը՝ ինքնաշխատ: 224 սուբյեկտի վերաբերյալ տրամադրվել են պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկություններ: Գործակալության կողմից գրանցվել է 1 հատուկ թույլտվություն պահանջող ֆիրմային անվանում:

Պետական գրանցումների և պետական հաշվառումների դիմաց գանձվել է 12.318.500 ՀՀ դրամ պետական տուրք: Հաշվետու ժամանակահատվածում գանձվել է հատուկ թույլտվություն պահանջող ֆիրմային անվանումների օգտագործմամբ պայմանավորված 11.400.000 ՀՀ դրամ պետական տուրք և 2 իրավաբանական անձանց տարեկան պետական տուրքի պարտավորության ժամանակին չկատարմամբ պայմանավորված 18.000 ՀՀ դրամ հաշվարկված տույժ, որի հաշվակցմամբ հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 23.736.500 ՀՀ դրամ պետական տուրք: E-register.am էլեկտրոնային համակարգում գրանցված (հաշվառված) սուբյեկտների նկատմամբ կատարվել են թվով 9 սահմանափակումների վերաբերյալ գրառումներ», – ասել է նախարարը՝ ներկայացնելով պետական ռեգիստրի ոլորտում իրականացված աշխատանքները:

Ասուլիսի ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական փորձաքննությունների լաբորատորիայի կողմից կատարված աշխատանքներին: Ըստ նախարարի, փորձաքննությունների կատարման համար դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել են 373 մուտքեր, այդ թվում նախորդ տարվանից փոխանցված մուտքերը: Գրանցված 373 մուտքերից կատարմամբ ավարտվել են 184 փորձաքննություններ:

Նշված մուտքերից առանց կատարման, նախաձեռնողներին հետ են վերադարձվել թվով 39 մուտքեր` հիմնականում միջնորդության չբավարարման և նախաձեռնողների կողմից համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց կատարման հետ ուղարկելու պահանջով: Հանձնաժողովային և համալիր կարգով կատարվել են համապատասխանաբար 5 և 32, իսկ միանձնյա 145 փորձաքննություններ: Դատական փորձաքննությունների լաբորատորիայի փորձագետներն հետազոտել են 752 օբյեկտներ:

Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ 2021 թ. պետական արխիվի ոլորտում աշխատանք է տարվել փաստաթղթերի հաշվառումը և օգտագործումը կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես, hաշվետու տարում ավելացել է 7 ֆոնդ` կազմելով ընդհանուր 1.019: Հիմնարկ-ձեռնարկություններից և կազմակերպություններից ընդունվել են մշտական պահպանման 2.938 գործ, անձնական կազմի՝ 474 գործ, ժամանակավոր՝ 528 գործ, երկարաժամկետ՝ 283 գործ, իսկ ոչնչացման՝ 655 գործ: Քաղաքացիներից ընդունվել են 1.681 դիմումներ և տրվել համապատասխան արխիվային տեղեկանքներ:

Թվայնացվել է 70.122 թերթ, իսկ 13.660 ֆայլ ենթարկվել է թեմատիկ մշակման: Ներկա պահին թվայնացվել է ընդհանուր ֆոնդի մոտ 30 տոկոսը: Նախարարության ստորաբաժանումների կողմից հօգուտ պետական բյուջեի գանձված ընդհանուր գումարի չափը կազմել է 88.652.890 ՀՀ դրամ: Ժ. Միրզոյանը ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, գերատեսչությանը հետպատերազմյան ժամանակահատվածում հաջողվել է լուծել առաջադրված խնդիրները և ապահովել համակարգի գործունեության բնականոն ընթացքը:

Ասուլիսի ընթացքում նախարարը նաև պատասխանել է լրագրողների՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակին, սպասվող սահմանադրական բարեփոխումներին և արդարադատության նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցերի:


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44