Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սլովակիայի Հանրապետության կառավարության հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարությունը սույն որոշումը կայացրել է փետրվարի 3-ի հերթական նիստում:
Նախագծում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտը ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։
«Տվյալ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:
Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր․ նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:
Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը:Համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ելնելով վերոհիշյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44