Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի փաստաբանները նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Փաստաբանները մի քանի պարզաբանումներ են խնդրել դատարանից՝ դատարանին բացարկի միջնորդություն հայտնելու հիմքերի համար. «Խնդրեցինք որոշ պարզաբանումներ տալ, մասնավորապես, թե ինչու է անհապաղ քննվելու փոխարեն արդեն 3-րդ օրն է քննվում, որովհետեւ սա օրենքի խախտում է։ Արդյոք գործն իրեն ձեռքով է մակագրվե՞լ, եթե ձեռքով է մակագրվել, ապա կա՞ն երաշխիքներ, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է։ Արդեն երկու օր է՝ դատարանի նախագահին հարցումներ եմ ուղարկում եւ պատասխաններ եմ ստանում, պատասխանից եւս ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը։ Սա միանգամից նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան։ Հետեւաբար մենք դատարանին ինքնաբացարկ հայտնեցինք»։ Սարգսյանն այս առնչությամբ վկայակոչեց նաեւ Եվրոպական դատարանի այն նախադեպերը, որով ասվում է՝ եթե կա օբյեկտիվ կասկած, որ յուրաքանչյուրը կարող է մտածել՝ իրականում հատուկ է տրվել այդ դատավորին գործը, ուրեմն օրենքի խախտում է։ Նշենք, որ դատական նիստին զուգահեռ դատարանի բակում էին հավաքվել մի շարք իրավաբաններ և հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին։
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03