Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի իշխանությունները իրենց փախստականի կարգավիճակ տան, լուծեն սոցիալական խնդիրները, բարձրացնեն Արցախի կարգավիճակի հարցը։
«Համակարգված անտարբերություն է սեփական ժողովրդի, սեփական հայրենիքի հանդեպ։ Այդ անտարբերությունից ծնվեց Հադրութի, Շուշիի, Շահումյանի կորուստը, այդ անտարբերությունից ծնվել են հարցեր, որոնք մինչև հիմա շարունակվում են և շարունակվելու են։ Եթե հնարավորություն չունեք մեր խնդիրները լուծելու, հայտարարեք տագնապ, համաշխարհային հանրությանը դիմեք, ասեք՝ ունենք 35 հազար փախստական, չենք կարողանում պահել։ Ոչ մի միջազգային կառույցի չի դիմում մեր իշխանությունը։ Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն ուզում մեզ փախստականի կարգավիճակ տալ, պատճառը չեն ասում։ Ինչո՞ւ չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատել»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։
Նա նշեց․ «Արցախը տվել են, հիմա Սյունիքն ու Տավուշն են տալիս»։ «Քաղաքական ղեկավարությունը հայտարարում է՝ մենք դելիմիտացիա-դեմարկացիա ենք անում։ Բոլորն էլ գիտեն, որ դեմարկացիա-դելիմիտացիա նշանակում է Արցախի կորուստ։ Եվ բողոքում են, որ Ադրբեջանը դեմ է դեմարկացիա-դելիմիտացիային, փոխանակ ուրախանան։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդն ուզում ազատվել Արցախից։ Մենք ասում ենք՝ նայեք մեզ, տեսեք ձեզ, Արցախից ազատվելով՝ հայկական պետություն չի լինելու։ Մենք տագնապ ենք հնչեցնում, որպեսզի հայ ժողովուրդը ոտքի կանգնի»,- հավելեց Հայրյանը։
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպեց ակցիա անող արցախցիներին։ Նա ասաց, որ բողոքները կփոխանցեն Արցախի ղեկավարությանը։ Ըստ նրա՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Արցախի կառավարությունը ինչ հնարավոր է, անում է, որ տեղահանված արցախցիների խնդիրները կարողանա լուծել։
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03