Այս պահին որեւէ մեկը չի կարող կանխատեսում անել՝ սահմանադրական փոփոխությունները լինելու արմատական, թե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը: «Արմատական փոփոխության մասին մենք պնդել չենք կարող, որովհետեւ եւ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, եւ մասնագիտացված հանձնաժողովը պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների: Ես այսօր ուշադիր լսելու եմ քննարկումը եւ աշխատելու եմ խորհրդի բոլոր նիստերին ներկա լինել, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը եւ արդյոք դրանք արմատական են, թե ոչ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է կառավարման համակարգի հնարավոր փոփոխությանը, Վարդապետյանը հիշեցրեց, որ վարչապետը իր ասուլիսում նշել էր, որ խորհրարանական կառավարման ձեւը թույլ տվեց հաղթահարել քաղաքական ճգնաժամը ընտրությունների միջոցով. «Այս պահին որեւէ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել կառավարման ձեւի հետ կապված, բայց քաղաքական գնահատականը կարծում եմ՝ վարչապետի տեսակետի ձեւով ներկայացվել է: Այս հարցը քննարկվելու է խորհրդի կողմից, մասնագիտական հանձնաժողովի կողմից: Հաճախակի փոփոխությունները, հատկապես հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական: Դրանք իհարկե, բերում են ցնցումների»: Նշենք, որ այսօր նախատեսված է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի աշխատանքը բոյկոտել եւ ներկայացուցիչներ չի նշանակել խորհրդարանական ընդդիմությունը:
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03