Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն եւ համախմբում. Այո, ամեն ինչ պետք է անել, որ դա լինի Սահմանադրության տեքստի շուրջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում հայտարարեց խորհրդի անդամ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, եթե չեղավ հանրային լայն կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերը այնքան բարձր է, անհնար կլինի նույնիսկ ամենալավ տեքստը դարձնել ՀՀ Սահմանադրություն. «Ես այստեղ եմ, որ այն, ինչ մեր կուսակցությանը չի հաջողվել տեղ հասցնել 2014-2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ, այն, ինչ չի ստացվել այդ առաջարկների լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ իրական խորհրդարանական համակարգ ունենանք, որ իրական հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմներ ունենանք, որ իրական անկախ դատական համակարգ ունենանք, անկախ ինստիտուտներ ունենանք, ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը եւ էլի շատ հարցեր»,-ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը. «Սկսած նրանից, որ գործող Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունվել, սկսած նրանից, որ ֆեյք, կեղծ պառլամենտական համակարգ է ներդրվել երկրում եւ այլն: Դրա համար մենք այստեղ ենք եւ վճռական կամքով եկել ենք մեր ժամանակը, գիտելիքը, ներուժը ներդնելու, քննարկելու, բանավիճելու եւ հասնելու այն լուծումներին, որը Հայաստանն ավելի կհզորացնի»,-ասաց նա
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03