Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ՝ հեպատիտ «Ց»-ով վարակված բնակչությունը կազմում է 4%։
Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների մեծ մասի մոտ չեն լինում ախտանշաններ, և հիվանդությունը հայտնաբերվում է բժշկական հետազոտության կամ արյան թեստերի իրականացման արդյունքում: Սակայն քրոնիկական ընթացքը տարիներ անց կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի։ Հեպատիտ «Ց» վիրուսը հանդիսանում է Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ: Քրոնիկ հեպատիտ «Ց»-ով պացիենտները նաև կարող են ունենալ տարբեր արտալյարդային դրսևորումներ` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ և այլն:
2016 թվականին ԱՀԿ-ի կողմից առաջարկվել են հեպատիտ «Ց» հիվանդության բուժման նոր սխեմաներ՝ օգտագործելով ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր, որոնցով բուժման տևողությունն ավելի կարճ է, իսկ բուժման արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Հեպատիտ «Ց» հիվանդության բուժման հիմնական նպատակը վիրուսի իսպառ վերացումն է: Բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով բուժման ավարտից 12 և/կամ 24 շաբաթ անց անհրաժեշտ է իրականացնել հեպատիտ «Ց» վիրուսի ՊՇՌ հետազոտություն՝ բացասական արդյունքի դեպքում պացիենտների մոտ արձանագրվում է կայուն վիրուսաբանական պատասխան (Sustained Virologic Response, SVR 12, SVR 24)։
«Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ վիրուսային հեպատիտ «Ց»-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման ծրագիրը» մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի վերջից:
Ծրագրի շրջանակում հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են միայն հակավիրուսային դեղերը:
Առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 12-ի N3064-Լ հրամանում կարող եք ծանոթանալ շահառուների ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման կարգի, պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկին, բուժման վերահսկման և մշտադիտարկման մանրամասներին:
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01