Այն գործողությունները, որ իրականացնում է աջ թևի վրա նստած քաղաքական գործիչների բազմությունը, Հայաստանի համար հղի է լուրջ վտանգներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«ՀՀ իշխանությունների՝ խաղաղության օրակարգի ամրապնդելուն ուղղված ջանքերը տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է Ադրբեջանի համապատասխան ծառայությունների, ուժերի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով:
Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և այն աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է ՀՀ-ի և Արցախի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ նաև, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետեւանքների հետ կապված։ Որովհետեւ, եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ: Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից հասկանալ՝ ուր են տանում այս գործողությունները»,–ասաց Արսենյանը։