Կառավարությունն այս շաբաթ Առողջապահության նախարարությանը կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ, սա կօգնի ապահովել պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
Պատգամավորներից մեկը նկատեց, որ պետպատվերի շրջանակում քվոտաները վերջացել են, և ստացվում է, որ սոցիալապես անապահով կամ հաշմանդամության կարգ ունեցող անձանց բուժսպասարկումը դառնալու է վճարովի և հետաքրքրվեց ավելացման հնարավորություններով:
Նախարարն արձագանքեց, որ կա դիմելիության աճ: Դա պայմանավորված է կորոնավիրուսով, կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, նկատվում է հիվանդացության աճ: «Սա համադրելի է ամբողջ աշխարհի հետ, բոլոր երկրներն էլ ունեն դիմելիության աճ: Երկրորդը՝ դա պայմանավորված է ետպատերազմական ընթացքով, որը նաև հանգեցնում է լրացուցիչ առողջապահական խնդիրների: Արված կանխատեսման համաձայն՝ մենք դիմել ենք կառավարություն, և կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Ավանեսյանը:
Սակայն նախարարը շեշտեց հերթագրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, հերթագրման համակարգերը գործում են, և, եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա՝ առաջնահերթության կարգով:
«Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարությունն այս շաբաթ արդեն կստանա 5.2 մլրդ դրամը և կսկսի բաշխման աշխատանքները: Բայց, ընդհանուր առմամբ, նախարարության տարեկան հավելյալ միջոցների կարիքը 10.1 մլրդ դրամի շրջանակում է: Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01