«Նոյե».այսպիսի հետաքրքիր անվանում ունի Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի նոր գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 29-ին Թուֆենկյանի ճեմասրահում: Հեղինակը նշեց, որ ամեն ինչ սկսվել էր դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ հեռուստատեսային եթերի համար նյութեր պետք է պատրաստեին, իսկ գիրքը գրելու գաղափարը ծնվել է այս տարվա ապրիլի 24-ին։
«Ապրիլի 24-ից ընդամենը 2 օր առաջ մեզ հանձնարարվել էր պատրաստել 8-ժամյա հեռուստատեսային եթեր, ես այդ նյութերը թերթում էի այս տարի, հասկացա՝ դրանք տպագիր կամ որևէ ձևաչափով կյանք պետք է ունենան: Երկար ժամանակ մտածում էի, թե ինչ ձևաչափով պետք է լինի, այդ ընթացքում պապիս` Արշակ Ղորղանյանի, պատմած պատմությունները վերհիշեցի ու հասկացա, որ ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է ծնվում, քան փաստավավերագրական»,-նշեց Ամիրյանը:

Սկզբում գիրքը կոչվել է մեկ այլ հերոսի` Էլիզաբեթի անունով, բայց ժամանակի ընթացքում Նոյեն եկել է առաջին պլան ու դարձել գրքի անվանումը: Գիրքը Ցեղասպանությունից մինչև մեր օրերի պատմություն է, որտեղ շատ հիշողություններ կան 1915, 1960, 1980-ական թվականների և մեր օրերի: Հիմքում թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության մասին պատմություն է, որը մինչ այսօր կա: Նոյեն Ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է, գերմանահայ փաստաբան, որն ուզում է փրկել հայ երիտասարդ ցեղասպանագետին, որը Մյունխենում մասնակցում է ցեղասպանության թեմայով գիտաժողովի։
«Գլխավոր հերոսը ցեղասպանագետ Արմեն Արամյանն է։ Ուսումնասիրությունների շնորհիվ նրա ձեռքին են հայտնվում նոր փաստաթղթեր, նամակներ, որոնք էլ պատրաստվում է ներկայացնել միջազգային գիտաժողովում։ Արամյանը հայտնվում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ուշադրության կենտրոնում»,- պատմեց Ամիրյանը։

Ամիրյանի խոսքով՝ իրենց նպատակն ուղղակի գիրք ստեղծելը չի եղել, այլ մի պատմություն, որ յուրքանչյուր ընթերող իր երևակայության մեջ տեսնի այն ֆիլմը, որը հետագայում պետք է նկարահանվի: Գրքում անդրադարձ կա Ցեղասպանության հուշարձանի կառուցման պատմությանը, 1988-ի ազգային զարթոնքին և այլն։ Մատնանշվում է, որ Թուրքիան պետականորեն շարունակում է աջակցել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։ Գրքի խմբագիրը Կարինե Գևորգյանն է, նրանց համագործակցությունը սկսվել է դեռ տարիներ առաջ Հանրային ռադիոյի մասին երկու գրքից, այնուհետև գրվել էր Ամիրյանի առաջին գիրքը՝ «Գեներալի երազը»:
Արմինե Բրսոյան
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01