Ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ Վարդան Հարությունյանին, որը «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրենն է, եղել է Կարեն Կարապետյանի տեղակալը «ՀայՌուսգազարդի» տնօրեն աշխատած տարիներին և զբաղեցրել նախագահի պաշտոնը նրա քաղաքապետ ընտրվելուց հետո, Կարապետյանը հայտարարել է խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտության մասին:
Հայաստանում ՊԵԿ խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտությունը տնտեսության համար կենսական հրամայական է, եթե կա այդ տնտեսությունը զարգացնելու խնդիր: Այս խնդիրը կարող է դրվել երկու հարթության վրա կամ, այսպես ասած, ճամփաբաժանի սկզբունքով: Զարգացնել եղած տնտեսությունը, այսինքն՝ իր ներկայիս բնույթով, և զարգացնել տնտեսությունը նոր որակի շնորհիվ: Ներկայիս բնույթը այն է, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մասը, եթե ոչ՝ ամբողջը, պատկանում է իշխանությունը վերցրած մի քանի խմբավորման, կլանի, քաղաքական «կորպորացիաների»:
Մի բան է խաղի կանոնը փոխել այդ բնույթի տնտեսությունը զարգացնելու, պարզապես նոր՝ երկրորդ շնչառություն հաղորդելու համար, և մեկ այլ բան է խաղի կանոնը փոխել տնտեսության բնույթը և որակը փոխելու միջոցով զարգացում ապահովելու համար: Առաջին դեպքում կանոնի փոփոխությունը ենթադրում է քրեաօլիգարխիկ տնտեսությանը պարզապես թթվածնի մատակարարման ապահովում, երկրորդ տարբերակը ենթադրում է քրեաօլիգարխիայի թթվածնի որոշակիորեն փակում, որպեսզի մի քիչ էլ շնչել կարողանա այն բիզնեսը, որը այդ հարաբերությունների մեջ չէ, որը գործում է իրապես բիզնես-տրամաբանության, իրապես մարդկային մտքի և շնորհքի, կարողությունների սահմաններում, չի օգտագործում իշխանական, քրեական և այլ լծակներ:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01