Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ։ Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։ Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի և Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։
ԱՆԻՖ-ից NEWS.am-ից հայտնում են, որ ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչև երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկբունքներն այս ոլորտում թափանիցկ և հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են։
IFSWF-ի նախագահ Օբայդ Ամրանը շնորհավորել է լիիրավ և ասոցացված անդամակցության կարգավիճակ ստացած Ինդոնեզիայի, Հայաստանի, Մալթայի և Մավտիրանիայի ֆոնդերին. «Ոգևորիչ է, որ այսքան նոր ֆոնդեր պատրաստ են աշխատել Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Այս պատրաստակամությամբ նրանք ամրապնդում են սուվերեն ֆոնդերի կառավարման սկզունքներն ամբողջ աշխարհում։ IFSWF-ը լիահույս է այս կազմակերպությունների լիիրավ անդամակցության վերաբերյալ»։
ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը շնորհակալություն է հայտնել IFSWF տնօրենների խորհրդին ԱՆԻՖ-ի հայտը բավարարելու համար։ «Մեզ համար սա պատիվ է և պարտավորություն՝ ձգտելու լիարժեք անդամակցության և Սանտիագոյի սկզբունքների լիարժեք ներդրման։ Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի համար, որն ընդգծում է մեր երկրի պատրաստակամությունը՝ ֆինանսական ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության լավագույն չափանիշները ներդնելու ուղղությամբ»։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16