Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ոլորտում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի ապաստարան և սիրիացի փախստականների կացարան:
Փոխնախարարի հետ հանդիպմանը նախորդել էր պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի հետ, որի համակարգումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ կողմից:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունը և առանց նախապայմանների հնարավորինս լայն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձել է այս ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր երկրի կողմից իրականացվող գործողությունները:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44