Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանել են նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի եւ նրա դաշնակիցների որոշումը, նույնիսկ երբ ԱՄՆ դեսպանը նախազգուշացրել է աշխարհում «տնտեսական անորոշության» մասին, հայտնում է AP-ն։
Թեեւ Աբու Դաբիի նավթի միջազգային ցուցահանդեսի եւ կոնֆերանսի մեկնաբանությունները ջերմ են եղել, դրանք ցույց են տվել ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական երկրների միջեւ կտրուկ պառակտումը: Ամերիկացի քաղաքական գործիչներն արդեն սպառնում են թագավորությանը չեղարկել զենքի գործարքները՝ մեղադրելով Էր Ռիադին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «աջակցելու» մեջ։
«Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք, բացի մեզնից»,- ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը։
ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին պաշտպանել է այդ գաղափարը: Նշելով, որ ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները «հեռախոսազանգի հեռավորությամբ են» գտնվում, եթե ավելի շատ արդյունահանման կարիք լինի, նա չի նշել, որ մոտ ժամանակներս նման ավելացում տեղի կունենա:
OPEC+-ը հոկտեմբերի սկզբին պայմանավորվել էր նվազեցնել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով՝ սկսած նոյեմբերից։
ՕՊԵԿ-ը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, պնդում է, որ իր որոշումը պայմանավորված է համաշխարհային տնտեսության հետ կապված մտահոգություններով:
Մինչդեռ ԱՄՆ քաղաքական գործիչները զայրացած են արձագանքել այդ որոշմանը, որը հավանաբար կհանգեցնի բենզինի գների բարձրացման: Սովորական բենզինի միջին ԱՄՆ գալոնն այժմ կազմում է 3,76 դոլար՝ հունիսին ռեկորդային 5 դոլարի դիմաց, բայց դեռ բավականին թանկ է: Երկուշաբթի օրը հենանիշային Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 95 դոլարով:
Նյու Յորքում գործող Soufan վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ վեճի ֆոնին, կարծես, «ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ վստահությունն ու փոխադարձ հարգանքը հասել են ամենացածր կետին»:
Մինչդեռ աշխարհում նավթի ծարավը միայն կավելանա։ ՕՊԵԿ-ի երկուշաբթի օրը հրապարակված կանխատեսման համաձայն՝ նավթի համաշխարհային պահանջարկը 2045 թվականին կհասնի օրական 101 միլիոն բարելի՝ 2021 թվականին օրական 88 միլիոն բարելի դիմաց:
Ըստ ՕՊԵԿ-ի՝ նավթը կմնա աշխարհում էներգիայի №1 աղբյուրը, նույնիսկ չնայած կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված մտահոգությունների աճին:
«Գլոբալ իրականությունն այն է, որ կա ներդրումների հսկայական պակաս՝ պահանջարկի այս ակնկալվող ապագա աճը բավարարելու համար,- ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ Գայսը,- Որպես խաղադրույք դրված է գլոբալ էներգետիկ համակարգի կայունությունը»։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47