2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ: Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 10.0%-ով, ալյուրինը՝ 13.3%-ով, ձավարեղենինը՝ 21.0%-ով, մակարոնեղենինը՝ 30.3%-ով, հնդկացորենինը՝ 23.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7%, 1.1%, 0.3% և 1.6% գնանկում: Ըստ վիճակագրության՝ 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 18.8%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով: Կարագի, շոկոլադի, մեղրի և հրուշակեղենի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են՝ համապատասխանաբար 3.3%, 9.1%, 9.3% և 11.1%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2%, 1.2%, 0.6%, 2.5%-ով: Վիճակագրության համաձայն, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում թարմ կաթի գինն աճել է 13.5%-ով, պանրինը` 22.1%-ով, տավարի մսինը՝ 23.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%, 1.1% և 0.9%-ով: Միաժամանակ, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 1.3%, 5.2% և 3.5% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.3% և 1.3% գնանկում: Ձվի գինը 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.9%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 0.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3%-ով: Նշվում է նաև, որ ցիտրուսային մրգերի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 2.9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 14.6%-ով: Ըստ վիճակագրության՝ բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.6%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ: Մրգի ապրանքախմբում էլ գրանցվել է 13.9% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.6% գնանկում:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55