Պակիստանի եւ Բաքվի համագործակցության համատեքստում Հնդկաստանը Երեւանը դիտարկում է որպես դաշնակից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանի համար բարեկամական երկիր է, եւ այդ բարեկամությունը հիմնված է ոչ միայն պատմական կապերի (նկատի ունենալով այն, որ Հնդկաստանում ավելի քան 400 տարի հայկական համայնք է գոյություն ունեցել), այլեւ փոխադարձ, համընկնող քաղաքական, տնտեսական, ռազմավարական շահերի վրա։ Նա ավելացրել է, որ հայ-հնդկական հարաբերությունները մշտապես առաջընթաց են գրանցել, անկախ այն բանից՝ դրանք հրապարակային բնույթ են կրել, թե ոչ։ Երկու երկրների դեսպանությունների բացումը 1999-2000թթ., Բայբուրդյանի գնահատմամբ, հարաբերություններին նոր ազդակ է հաղորդել, եւ դա վերաբերում է հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում քաղաքական, տնտեսական, ռազմական, տեխնիկական եւ այլն։ «Դեռեւս 1994թ. ստորագրվել է «Բարեկամության եւ համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչը սկզբից եւեթ հարաբերություններին ամենաբարձր մակարդակ է հաղորդել։ Հնդկաստանում իմ դեսպան եղած ժամանակ՝ 2000-2004թթ., ստորագրվել է առաջին համաձայնագիրը ռազմական համագործակցության մասին, որը կրում էր սահմանափակ բնույթ, իսկ ապագայում սկսեց զարգանալ, այդ թվում գիտատեխնոլոգիական ոլորտում»,- նշել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ այսօր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են։ Շատ է խոսվում ռազմական համագործակցության մասին։ Դա, անշուշտ, կարեւոր ուղղություն է եւ սերտ հարաբերությունների զարգացման դրսեւորումներից մեկն է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով։ «Նախ՝ դրանք սերտ փոխադարձ շահերն են։ Սերտ փոխգործակցությունը եւ համագործակցությունը Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ թվում ռազմական ոլորտում, ազդեցություն է գործում Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու Հնդկաստանի ձգտման վրա։ Բայց դա միայն գործոններից մեկն է։ Ամենագլխավոր գործոնն այն է, որ Հնդկաստանը դարձել է աշխարհի հինգերորդ տնտեսությունը, 10 տարում դարձել համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարներից մեկը։ Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես բնական դաշնակից, նշանակում է՝ աշխարհում Նյու Դելիի ազդեցության աճին զուգահեռ ամրապնդվում են նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հնդկաստանը հասկանում է Հայաստանի կարեւորությունը, որը գտնվում է Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում»,- ամփոփել է Բայբուրդյանը։
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47