ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհի հետ կապված հետաքննություն է անցկացնում, դեկտեմբերի 22-ին զեկույց է հրապարակել իր գործունեության արդյունքների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
845-էջանոց փաստաթղթի հրապարակման առնչությամբ հատուկ հանձնաժողովի նախագահ, Միսիսիպի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմսոնը հայտարարել է, որ ըստ զեկույցի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «որոշել է փորձել մնալ պաշտոնում բազմաբաղադրիչ սխեմայի միջոցով, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և արգելափակել իշխանության հանձնումը:
«Առկա վկայությունները մեզ տանում են համոզիչ և միանշանակ եզրակացության՝ հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը եղել է մեկ մարդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետևել են շատերը։ Առանց նրա տեղի չէին ունենա հունվարի 6-ի իրադարձությունները», - ասվում է զեկույցում:
Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են Կոնգրեսի շենք՝ արգելելու երկրում 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։ Շենքի ներսում անկարգությունների ժամանակ ոստիկանները գնդակահարել են կին ցուցարարի։ Բացի դրանից, արձանագրվել է ևս մի քանի հոգու մահ, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ: Բախումներից հետո մահացել Է նաև Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից։
Թրամփը համառորեն վիճարկում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց հաղթող ճանաչվեց դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփը և մի շարք այլ հանրապետականներ հայտարարել են քվեարկության ժամանակ շարունակվող խախտումների մասին: Նրանք բազմիցս դիմել են դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ կատարելու պահանջով։ Սակայն հանրապետականների գործողությունները հաջողություն չեն ունեցել, նրանց հայցերը մերժվել են դատարանների, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15