Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ համարեց անհետաձգելի: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այս նախագծով էական փոփոխություններ են նախատեսվում նաեւ արտադրոցական կրթության ոլորտում եւ համակարգում ներդնելու մասնագիտական բարձրացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:
«ՀՀ-ում արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռս խորհրդային իշխանության տարիներին, եւ այս պահին մենք հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը Երևանում, իսկ մնացած 190-ը՝ մարզերում: Այդտեղ սովորում է շուրջ 50 հազար երեխա: Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություն, որտեղ մարզվել է 42 հազարից ավելի երեխաներ: Այս հաստատություններում ուսուցումն իրականացվում է նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ: Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորման և այլ տեսանկյուններից: Բայց այս փուլում նպատակահարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հարցերի, մասնավորապես, այս փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում եւ հաջող արդյունք ցքուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արտադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային են, և այնտեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք, ուստի նախատեսվում է պետական քաղաքականության միջոցով ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության տարբերությունները: Պլանավորվում է՝ հավելավճարները լինեն ֆիքսված գումարների միջոցով: Նախարարը հայտնեց, որ օրենքի փոփոխությանը զուգահեռ՝ կիրականացվեն ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները: «Հաշվի առնելով, որ գործընթացն իրականացվելու է առաջին անգամ, նախատեսում ենք, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչները: Այս փոփոխությունների իրականացմամբ մարտին արդեն մանկավարժները և մարզիչները հնարավորություն կունենան դիմելու, ապրիլին կանցկացվի բուն ատեստավորումը, մայիսից սկսած հաջող արդյունք ցուցաբերած մասնակիցները կսկսեն ստանալ հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար»,- նշեց նախարարը:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01