Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն վստահեցնում է, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը. Ֆրանսիան կանգնած է եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յաել Բրաուն-Պիվեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների համար իր հայտարարությունում: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց, որ իրենք պարտավոր էին լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը: «Եվ մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների»,-ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են բարձրացրել Ֆրանսիայում, և ԱԺ-ն արձագանքել է դրան: Մասնավորապես, ընդունվել է բանաձև, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատել: «Ինչպես գիտեք՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը: Կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի, ընդհանրապես մեր երկրի զգոնությունն ամբողջական է»,-վստահեցրեց նա՝ հավելելով, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:
Ֆրանսիան շատ անհանգիստ է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: «Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է»,-նշեց Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում վաղն իսկ հանդիպելու է ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են շրջափակման արդյունքում տուժած մարդկանց հետ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը կարևորեց ճանապարհի բացումը, էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, ինտերնետի վերականգնումը
«Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից: Ցանկանում եմ նաև մեր մտահոգությունը հայտնել պատմական և մշակութային ժառանգության առումով, որն այսօր վտանգված է և կարող է ոչնչացվել : Մոտ 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության նմուշներ պետք է անպայման պահպանվեն: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մեր պատմությունն է: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջև երկխոսությունը, որ հասնենք խաղաղ ու կայուն լուծման»,-ասաց
Ֆրանսիայի ԱԺ նախագահը ողջունեց նաև միջխորհրդարանական այն համաձայնությունը, որը ստորագրել են ԱԺ նախագահի հետ, այն պետք է թույլ տա էլ ավելի ամրապնդել բարեկամական կապերը, խորհրդարանների միջև գոյություն ունեցող խորը հարաբերությունները:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01