«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել: Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված եւ քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։ Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34