Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 23-ին փակել են Աշտարակի խճուղին: Նրանք պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն են, որոնք պահանջում են միացնել շենքի հոսանքը: «Երեք օր է՝ լույսն անջատած է, տարածքում 200 բնակիչ է ապրում՝ ազատամարտիկներ: Տուն չունեցող մարդիկ են, եկել ենք, բնակություն ենք հաստատել, ՊՆ-ի շենքը քանդվում էր, վերանորոգել ենք: Ասում են՝ շենքը տվել են ՊԵԿ-ին, հիմա էլ լույսն անջատել են: Հիմա դվիժոկ ենք բերել: Մանկահասակ երեխաներ կան: Մենք պահանջում ենք, որ լույսը միացնեն: Եթե մեկ ժամում լույսը չեղավ, նորից ենք դուրս գալու, կրկնվելու է նույնը: Մեզ չեն կարող ահաբեկել»,-ասաց քաղաքացիներից մեկը: Նշենք, որ մարդիկ կան, որ 2018-ից բնակվում են այս լքված շենքում, ոմանք ամիսներ առաջ են տեղափոխվել այստեղ: Նրնք կոտրված ապակիների փոխարեն ցելոֆան են կպցրել վառարան են դրել եւ այդպես ապրում են: «Մենք չենք ասում՝ եկեք սարքեք, մենք մեր ուժերով սարքում ենք ապրում ենք, բայց լույսն են անջատել: Մենք էլ ստիպված ենք եղել ճանապարհը փակել: Հանկարծ մեր միջի գազանին չարթնացնեք, բոլորն էլ էստեղ գազան տղերք են: Թող ՊԵԿ-ին ուրիշ տեղ հող տան, էնտեղ իրենց համար շենք կառուցեն: Այստեղ մարդիկ անտուն են»,-ասաց բնակիչներից մեկը: Հարցին, թե արդյոք իրենք հոսանքի համար վճարում են, քաղաքացիները բացասական պատասխան տվեցին. «Մենք առաջարկել ենք՝ դրեք հաշվիչներ, դառնանք բաժանորդ, վճարենք հոսանքի համար»: Որոշ ժամանակ անց, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01