Պետական եկամուտների կոմիտեն 2022 թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել էր, որ այն կգործի մինչև 2022 թ. հոկտեմբերի 1-ը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Ավելի ուշ՝ 2022 թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց, որ նշված շեմը կգործի մինչև 2023 թ. ապրիլի 1-ը՝ 2022 թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն:
Միաժամանակ՝ ԵՏՀ խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
Փաստենք, որ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200.000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, և, ըստ ՊԵԿ-ի սեպտեմբերի 26-ի հաղորդագրության, շարունակելու է գործել սահմանված 200.000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։
Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները պարզապես չեն ցանկանում օգտագործել առիթը, այն է՝ օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնություններից և օգտակար լինել սեփական քաղաքացիներին:
ՀՀ իշխանությունները պետք է ընդամենը փոխեին իրենց ներքին (ազգային) օրենսդրությամբ սահմանված նորմը և 200.000 դրամի արտոնության շեմը դարձնեին 1.000 եվրո:
Դա կարող էին անել մի քանի ժամում, և ՀՀ քաղաքացին ևս կարող էր այս փուլում ինչպես հայտնի («Ամազոն», «Ալիէքսպրեսս», «Ալիբաբա» և այլն), այնպես էլ հարյուրավոր այլ տարբեր կայքերի միջոցով ապրանք գնել թե՛ ամերիկյան և եվրոպական, թե՛ արևելյան երկրներից»:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01