Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։ Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։ Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ֆակուլտետի ուսանողները։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Team Telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։ «Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում նաև Քոլեջի ուսանողները»։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը նշեց, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։ «Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»։ Նշենք, որ այս լսարաններից բացի բացվելու են ևս 7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիանա Հակոբյանի խոսքով նորաբաց լսարաններում սովորելը իրենց համար մեծ հնարավորություն է։ Այսպիսով նրանք կարող են լինել մրցունակ կադրեր և հետագայում գրանցել մասնագիտական հաջողություններ։ Այս լաբորատորիաներում ոսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետևել և անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերը օգտվում են առցանց ծառայություններից և նոր տեխնոլոգիաներից:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01