Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Այս մասին ասվում է Մալաթիայի տոնավաճառի տնօրինության տարածած հաղորդագրությունում: «Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել կասեցնել տոնավաճառի գործունեությունը, տոնվաճառի տնօրինությունը ցանկանում է տալ բացատրություն հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Նախ և առաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերը նշված տեսչական մարմնին իր գործունեության մասով: Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին` ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն: Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ էլ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնագետ և ակտիվ շարունակում ենք աշխատանքները: Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմյայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրինությունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին»:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01