ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը դարձել է ռուս պրանկերների՝ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հերթական «զոհը», գրում է News.ru-ն: Նրանք Բոլթոնին զանգահարել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից և երկար զրուցել: Չիմանալով զրուցակցի իրական ինքնության մասին՝ Բոլթոնը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին «ռուս իմպերիալիստ» է անվանել։ Նա կասկած է հայտնել առ այն, որ ռուս քաղաքական գործիչը երբևէ հավատարիմ է եղել լիբերալ հայացքներին, թեև նման տպավորություն էր ստեղծել Վլադիմիր Պուտինից հետո ՌԴ նախագահ դառնալու օրոք։ «Ես վստահ չեմ, որ նա երբևէ իսկապես լիբերալ է եղել: Ինչպես գիտեք, նա նախագահ դարձավ մենաշնորհի և Ռուսաստանի Սահմանադրության պատճառով, Պուտինը չէր կարող ինքն իրեն նախագահ ընտրել։ Չեմ կարծում, որ Մեդվեդևը փոխվել է։ Կարծում եմ՝ նա միշտ էլ այսպիսին է եղել։ Մենք Արևմուտքում կարծում էինք, որ նա տնտեսության առումով լիբերալ է և որ նրա հետ կապված ամեն ինչ լավ կլինի։ Բայց հենց սկզբից նա ռուս իմպերիալիստ էր»,- ասել է Բոլթոնը։ Նշվում է, որ պրանկերները նախկինում էկոակտիվիստ Գրետա Թունբերգի անունից զանգահարել են արքայազն Հարիին։ Զրույցում արքայազնը հայտարարել էր, որ հավանական է համարում ռուսական գահի նկատմամբ իր իրավունքների հավակնությունը։ Պրանկերները կատակել են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նրանք Թունբերգի անունից կապվել են Կանադայի կաբինետի ղեկավարի հետ և խնդրել են ազդել Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի վրա՝ ռազմական հակամարտություններից խուսափելու համար։
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01