Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անսովոր շքեղ ընդունելություն է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի ժամանակ, որը որոշ վերլուծաբաններ դիտարկում են որպես Պեկինի աճող հարձակման նշան Եվրամիության հիմնական դաշնակիցների վրա՝ ԱՄՆ-ին հակազդելու համար, գրում է Reuters-ը: «Չինաստանի արտաքին քաղաքականության բոլոր հարձակողական գործողությունների հետին պլանում ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն են, ուստի համագործակցությունը ցանկացած երկրի հետ, հատկապես այնպիսի միջին կամ մեծ տերության, ինչպիսին Ֆրանսիան է, այն է, ինչ նրանք կփորձեն անել ԱՄՆ-ին հակազդելու համար»,- ասել է Դենվերի համալսարանի չինագիտության եւ արտաքին քաղաքականության պրոֆեսոր ՉԺաո Սույշենը: Rhodium Group-ի վերլուծաբան Նոյ Բարկինը կարծում է, որ Չինաստանի գլխավոր նպատակը Եվրոպայի ու ԱՄՆ-ի ավելի սերտ մերձեցումը թույլ չտալն է։ «Այս իմաստով Մակրոնը, թերեւս, Պեկինի ամենակարեւոր գործընկերն է Եվրոպայում», - ասել է նա: Դիվանագետները հաճախ Մակրոնին տեսնում են որպես ԵՄ հիմնական քաղաքականության կարեւոր շարժիչ ուժ: Մակրոնը Չինաստան է մեկնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, երկուսն էլ փորձել են ճնշում գործադրել Չինաստանի վրա Ուկրաինայի հարցով, սակայն չեն կարողացել ստիպել Սիին հրապարակավ փոխել իր դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Մակրոնի համար շքեղ ընդունելություն են կազմակերպել։ «Բոլորին պարզ է, որ Վաշինգտոնի ռազմավարական վասալ լինելը փակուղի է։ Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները Չինաստան-Եվրոպա համագործակցության կամուրջի վերածելը ձեռնտու է երկու կողմերին եւ աշխարհին»,- գրում է չինական Global Times-ը: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, որը շատ է մեկնել Չինաստան, ժողովրդական հավաքների մեծ դահլիճում ստորագրման արարողության շրջանակում Reuters-ին ասել է, որ Սիի հմայքը ունեցել է իր ազդեցությունը: Վաշինգտոնում Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական փոխգործակցությանը վերաբերվում են որոշակի թերահավատությամբ: Բացի Ուկրաինայից, Չինաստանը կողջունի վերակառուցումը, որը նրան տնտեսական առումով կմոտեցնի Եվրոպային՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, սակայն այս պահին նման տեղաշարժը քիչ հավանական է, նշում են գործակալության աղբյուրները: Վաշինգտոնը սպասողական մոտեցում է ցուցաբերում Ուկրաինայի հարցով Պեկինի եւ Եվրոպայի փոխգործակցության վերաբերյալ: Հինգշաբթի Մակրոնը Պեկինին հորդորել է ողջամիտ զրույց ունենալ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, իսկ ֆոն դեր Լյայենն ասել է, որ Սին պատրաստակամություն է հայտնել խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Վերլուծաբան Բարկինն ասում է, որ Մակրոնը կարծես թե շատ օգուտ չի քաղել այս ուղեւորությունից: «Մակրոնը, կարծես թե, համարել է, որ կարող է հմայել Սիին՝ որպեսզի նա փոխի իր մոտեցումը պատերազմի նկատմամբ», - ասել է նա: «Նա Սիին մի շարք նվերներ է մատուցել․ դատապարտել է բաժանումը՝ որպես ծուղակ, իր հետ բերել է հսկայական բիզնես պատվիրակություն եւ վերահաստատել իր աջակցությունը ռազմավարական ինքնավարությանը, բայց փոխարենը ոչինչ չի ստացել»:
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47