«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին խոսք չի եղել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ նման պայմանագրի իրագործումը դադարեցվի:
«Մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ առաջ գնանք, այժմ քննարկման մեջ ենք և որևէ որոշում չկա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այն բանից, որ Արարատի մարզում շահագործման հանձնված «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածը կրկին փակվել է և կամուրջներ են կառուցվում, կարելի՞ է ենթադրել, որ ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել թերի վիճակում, նախարարը պատասխանեց, որ կան կամուրջներ, որոնք նորոգվում են:
Դիտարկմանը, թե այնտեղ նաև անցումներ են կառուցվում, ինչը «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի տնօրենը բացատրում է այն բանով, որ նախնականները չեն համապատասխանել չափանիշներին և սահմանված բարձրության պայմաններում բեռնատարները չէին կարողանա անցնել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարցին այդեն ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է»:
Հարցին, թե նախարարը նորմա՞լ է համարում, որ թերի է կատարվել աշխատանքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա նորմալ չեմ համարում և դրա համար էլ կրկնում եմ, որ մենք գնահատում ենք և՛ աշխատանքների, և՛ ծրագրի արդյունավետությունը։ Դա ժամանակ է պահանջում բոլոր ուղղություններով գնահատականներ տալու համար»:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44