«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում այն նվաճել։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա»,- Առաջին ալիքի եթերում ասել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Նա նշել է, որ այս տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը, փորձում է ճիշտ հանգստանալ, լավ մարզվել, փորձում է առավելագույնն անել։
«Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Ինտերում», մինչև 2026 թվականը ունեմ գործող պայմանագիր։ Տեսնեմ, թե մինչև այդ ժամանակ կկարողանամ խաղալ, հետո կմտածենք՝ Ինտերում, թե այլ տեղ շարունակել»,- ասել է Մխիթարյանը։
Նա նշել է, որ Հայաստանի առաջնությանը քիչ է հետևում. «Ցավոք սրտի, բայց նայում եմ որքան հնարավոր է։ Միշտ երկրպագում եմ «Փյունիկին», իմ կարիերան այնտեղից է սկսվել, գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են ապրում:
Որդիս ֆուտբոլիստ կդառնա, թե ոչ, ինքը կորոշի, ես նրա չեմ ստիպում ֆուտբոլ խաղալ։ Երբ առաջին անգամ դիպել է գնդակին, ինքն է ուզել։ Ես կարող եմ ուղղություն ցույց տալ կյանքում, բայց ինքը պետք է որոշի»։
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55