«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում փոխվեց. ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնաց Մոսկվա՝ որպես ՀՀ դեսպան, իսկ Վաղարշակ Հարությունյանը վերադարձել է Երեւան, ինչը շատ է տխրեցրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաեւ Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում եւս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այն պաշտոնյան է (նա ՀՀ պաշտպանության նախարարն էր), որը ՌԴ պաշտպանության նախարարի հետ առանձին փաստաթղթի ստորագրմամբ Սյունիքի մարզից հայ դիրքապահներին ստիպեց հետ քաշվել, եւ հողերը տրվեցին Ադրբեջանին: Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետում հստակ գրված էր, որ պատերազմի դադարից հետո «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», բայց Վաղարշակ Հարությունյանը մեր բարենպաստ դիրքերը առանձին փաստաթղթով նվիրեց Ադրբեջանին: Եվ ահա, այս պաշտոնյայի համար Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում, որ առանց պաշտոնի չթողնի նրան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի ե՛ւ Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն երկուսն էլ օրեր շարունակ համառորեն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55