«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու:
Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից: Ավագանու երկու անկախ անդամներ եւս զրկվել էին մանդատից՝ ՔՊ-ի սատելիտ «Հանրային ձայն» խմբակցության նախաձեռնությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը. «Արդեն համապատասխան թղթերը ներկայացրել եմ մեր փաստաբանական խմբին, հաջորդ շաբաթ հայցն արդեն մուտք կարվի դատարան»:
Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս զրկել էր մանդատից: Սա չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից: Նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
15:33
15:28
15:18
15:02
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44