Ապրիլ ամսին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում անցկացվել են ուսումնավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել է արհեստանոցներում բռնկված պայմանական հրդեհի սցենար։ «Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, անվտանգության ապահովում, տուժածների հայտնաբերում և առաջին օգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը։ Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը նման ուսումնավարժություն է անցկացրել «Սարիգյուղի Հ. Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։ Հրշեջ-փրկարարական ուժերն արագ գնահատել են իրավիճակը և կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Իրականացվել է աշակերտների կազմակերպված տարհանում՝ ապահովելով խուճապի բացակայությունը և շարժը դեպի անվտանգ գոտիներ։ Փրկարարներն իրականացրել են նաև պայմանական տուժածների որոնման աշխատանքներ՝ վերջիններիս դուրս բերելով վտանգավոր տարածքից և տեղում ցուցաբերելով առաջին օգնություն։ Ուսումնավարժությունների ավարտին անցկացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել գործողությունների արդյունավետությունը։ Մասնակցել են սահմանամերձ բնակավայրերի 377 ուսուցիչ, աշակերտ և փրկարարական ծառայողներ։ Նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02