«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տարաժամկետ վճարման պայմանով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս», այժմյան Eighty Eight Hotel and Spa հյուրանոցային համալիրը ձեռք բերած իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, վճարումները կատարել է ժամկետից շուտ և արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։ Իսկ ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելիսը», որը ժամանակին այնքան անմխիթար վիճակում էր, որ 2,5 տարվա ապարդյուն ջանքերից ու յոթ անհաջող աճուրդից հետո վերջապես գնորդ ունեցավ: Պարզվում է՝ մոտ մեկ տարուց ավելի վերանորոգման լայնածավալ աշխատանքներից հետո այս տարեսկզբին իր դռները բացած հյուրանոցային համալիրն արդեն հասցրել է բավական պահանջված լինել, իսկ իշխանություններն էլ գոհ են մնացել կայացած գործարքից։ Այսինքն՝ այս ուղղությամբ ևս նորօրյա օլիգարխի բիզնեսը փթթում է: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Գոլդեն Փելիսը» դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Ավելին, թերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ նաև սեպտեմբերին գրեթե անհնար է եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին համար ամրագրել: Գրեթե նույն վիճակն է նաև հոկտեմբերի համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
11:07 18.08.26
10:03 18.08.26
10:33 18.08.26
11:09 18.08.26
13:15 18.08.26
13:28 18.08.26
13:34 18.08.26
13:34 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02