Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում նա հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 81 և 85 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում՝ 105 և 115 կգ: Պատանիների 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը ևս ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 100 և 103 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 և 130 կգ կշռող ծանրաձողերը: Նույն քաշում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն է: Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել է արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Պատանիների և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև նոյեմբերի 2-ը: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Ալինա Սուքիասյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Սամվել Մարտիրոսյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ)։ Մինչև 23 տարեկանների մրցաշարին կմասնակցեն Միլենա Խաչատրյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (+87 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը, Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (+109 կգ)։
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
10:03 23.10.25
12:22 23.10.25
10:45 23.10.25
09:01 23.10.25
10:23 23.10.25
09:17 23.10.25
12:03 23.10.25
11:48 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02