«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի: Նպատակն այն է, որ ՏԻՄ արտահերթ ընտրությունների հնարավորինս ուշ գնան: Այս պահին բացառված է, որ ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ուզում են, որ ՔՊ-ական քաղաքապետը մի քիչ աշխատի, որ բյուջեի հաշվին որոշ խնդիրներ լուծի, եւ գալիք ընտրություններին իրենց ձայն տվողների քանակն ավելանա։ Սակայն ՏԻՄ օրենքն ասում է նաեւ, որ ԺՊ նշանակելուց հետո 14 օրվա ընթացքում ավագանու նիստ պետք է հրավիրվի, հակառակ դեպքում ավագանին կլուծարվի, եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ, որոնցից 11-ը ՔՊ-ն է, 2-ական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն, 4 անդամ` «Զարթոնք» կուսակցությունը։ Ավագանու նիստի համար պետք է քվորում ապահովվի` 17 անդամ ներկա լինի։ Ըստ տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվում մարդաորսը: Եթե այսպես շարունակվի, ըստ ամենայնի, Գյումրիում 3 ամիս անց արտահերթ ընտրություն կնշանակեն, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանում է՝ եթե ավագանին 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում, կառավարությունը լուծարման որոշում է կայացնում, օրենքով պարտադիր է ամիսը մեկ անգամ նիստ հրավիրելը։ Եթե նիստեր չգումարելու հիմքով ավագանին լուծարվի, ապա արտահերթը մոտավոր հաշվարկով կընկնի մարտի կեսերին։ Ի դեպ, կարող են նաեւ նիստ գումարել, քաղաքապետի ընտրություն անել ավագանու կազմից, բայց դա քիչ հավանական է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18