Շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդը բերեր գոնե 1 ապացույց. այս մասին այսօր հայտարարել է ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից այսօր տարածված ղարաբաղյան կողմից հրադադարը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից խախտելու վերաբերյալ լուրը։
Ներկայացնում ենք Սենոր Հասրաթյանի մեկնաբանությունն ամբողջությամբ.
«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն իրականության չի համապատասխանում:
Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ:
Երկրորդ` եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառմանը, ապա, ինչպես հայկական կողմը, նա ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն ի դեպ քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում:
Եվ վերջապես ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար»:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44