ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով: 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը։ Մյուս մարզերի համար առաջիկայում կհայտարարվեն դրամաշնորհների տրամադրման նոր մրցույթներ։ Հայտարարված մրցույթներին մասնակցելու կարևոր պայմաններից են լողավազաների համապատասխանեցումը տեխնիկական և սանիտարահամաճարակային չափանիշներին, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը։ Տարբեր մարզաձևերի, այդ թվում նաև լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» N 657-Ն որոշման համաձայն: Նշված դասընթացներին կներգրավվեն նաև Լողի հայկական դաշնության կողմից ընտրված համապատասխան մասնագետները, որը կնպաստի մարզերում լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների բացի լրացմանը։ Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10: Խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կսահմանվի լողավազանի կողմից: ՀՀ կառավարությունն նիստում հավանություն է տրվել նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու որոշման նախագծին: Ըստ այդմ՝ կսահմանվի լիազորող նորմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ և ընդհանրական չափորոշիչներ ստեղծելու համար: Կարևորելով վաստակաշատ և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց աշխատանքի յուրատեսակ գնահատականը:
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
00:00
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
15:55 15.06.25
10:01 16.06.25
10:38 16.06.25
13:22 15.06.25
13:45 15.06.25
10:43 16.06.25
10:32 16.06.25
10:09 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03