ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը, որի նպատակն է աշխատողների առողջության պահպանման առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը:
Նա նաև նշել է, որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որի կողմից պետք է մշակվի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող քաղաքականությունն առաջիկա երկու տարիների ընթացքում:
Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, մասնավորապես առաջարկվել է ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը, ինչին ի պատասխան նախարար Ասատրյանն առաջարկել է այդ հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ, ներառել մշակվելիք ազգային ծրագրում:
Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44